Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Քոչարյանը հույս չունենա, թե իր շուրջը համախմբում է լինելու․ նա էժանով ծախում է շրջապատին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը:

-«Լույս» դաշինքն արդեն հռչակել է իր ստեղծման մասին, այժմ շատ ինտենսիվ քննարկումների և աշխատանքի շրջափուլ եք թևակոխել, ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք:

-Մենք իրար հետ քաղաքական փորձություն անցած թիմ ենք, աշխարհաքաղաքական ընկալման առումով հայկական քաղաքական դաշտում իրար ամենամոտ թիմերից ենք և Հայաստանի ապագան տեսնելու, նաև արդի գործընթացների ու զարգացումների և հետագայում ԱԺ-ում մեր տեղն ու դիրքն ամրապնդելու առումով կարևոր ենք համարում Երևանի ավագանու ընտրությունները: Սա համայնքային ընտրություն է, բայց իր խորությամբ շատ լուրջ քաղաքական, հանրապետական ընտրություն է և պատահական չէ, որ այս ընտրություններին մասնակցում են շատ քաղաքական ուժեր՝ մեծ թիմերով… Մենք մեր վերլուծությունուններն ունենք, թե ինչ ազդեցություն կունենա մեր մասնակցությունն ու ներկայությունը քաղաքական դաշտում… Շատ կարևոր ենք համարում նաև մեր ներկայացուցչի անձը, նա կայացած անհատ է, անբիծ է, հայրենասեր, մարդ, որը հումանիստ է և մարդու իրավունքների պաշտպան է դարձել, չափից ավելի աշխատասեր է և պայքարել է ամեն ինչի համար, ձեռք է բերել մի քանի մասնագիտություններ, նաև մարդկանց հետ շփվել և նրանց լսել գիտի՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Աշխատանքից հետո հիմա էլ ընտրական ծրագիրն ամբողջացնելու համար մարդկանց հետ քննարկում է, լսում նրանց կարծիքը: Կարևորում ենք որպես քաղաքական թիմ այս ընտրություններին մասնակցելը և լուրջ արդյունքներ գրանցելու ակնկալիքներ ունենք:

-Բոլորին հետաքրքրում է, թե ՔՊ-ի կամ Իմ քայլը դաշինքի հետ այս փուլում և հետագայում համագործակցության պայմանավորվածություններ կա՞ն արդյոք:

-Քաղաքական առումով մենք դաշնակիցներ ենք, բայց այս ընտրություններին մենք մրցակիցներ ենք, և հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր մրցակիցներին: Մենք լուրջ դաշինք ենք ձևավորել և գնում ենք հաղթելու: Այս ընտրությունները լինելու են արդար և բացառիկ: Փաշինյանը ունի այդ կամքը, և մենք կգնանք արդար ընտրությունների ճանապարհով:

5 տարի առաջ հայտարարվեց շրջադարձի մասին՝ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ: Մենք բախտորոշ ժամանակահատված ենք ապրում, որը սերտորեն ավելի ու ավելի է կապվում Ռուսաստանի հետ: Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ամբողջ այս պատմությունը նշանավորվեց նրա տարեդարձի կապակցությամբ Պուտինի շնորհավորանքով: Դրան հաջորդեց Քոչարյանի՝ Հայաստանը լքելու որոշումը: Այսօր էլ Լավրովը խոսեց Փաշինյան – Պուտին սպասվող հանդիպման մասին՝ ասելով, որ եռացող Հայաստանի հարցերը պետք է շոշափվեն, և իրենք հակված են, որ այստեղ ամեն ինչ անցնցում անցնի: Իրադարձությունների այս ամբողջ շղթայի հետ կապված ի՞նչ արձանագրումներ ունեք:

-Նախ՝ Հայաստանում այն, ինչ եռում էր, անցել է, այդ առումով որևէ խնդիր չկա:  Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարությանը, որ փորձում է առանցք դառնալ և համախմբել այն ուժերին, ովքեր ժամանակին իր հենարանն են եղել, դա չի ստացվելու, որովհետև եթե ինքը նկատի ունի ՀՀԿ-ին, որն այսօր իշխանությունը կորցրել է, ապա ՀՀԿ գործող նախագահն իր կոչում ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, չասաց, որ Ռ. Քոչարյանն էր ճիշտ կամ Կ. Կարապետյանը, և կարծում եմ, որ Քոչարյանը իրավիճակը չի գնահատում, խաբկանքի մեջ է՝ մտածելով, որ այդ ելույթներն իրեն ինչ-որ բան են տալու: Ինչ վերաբերում է ռուսական կողմի մոտեցումներին, կարծում եմ որևէ հայի դուրը չեկավ, որ Պուտինը շնորհավորեց Քոչարյանին և այդ մասին իր կայքում գրեց, դա Հայաստանի ներքին գործերին խառնվելու ակնհայտ կոշտ փորձ էր: Այս առումով մենք պիտի ավելի ուժեղ ու կայացած պետություն դառնանք, պիտի չվախենանք… Պատահական չէ, որ Ն. Փաշիյանն ասաց, որ եթե ՌԴ նախագահը չուզենա, այս տարածաշրջանում պատերազմներ չեն լինի: Ես կարծում եմ էներգետիկ խնդիր չկա, որի դրդապատճառով կարող է պատերազմ լինել… Մենք որպես մոդել պետք է Եվրոպայի զարգացման տարբերակն ընդունենք… Ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքական դիվանագիտությունը, գործող իշխանությունը  լուրջ անելիքներ ունեն՝ կապված այդպիսի հայտարարությունների հետ. փորձում են մեր փոխարեն որոշել ամեն ինչ, դա ուղղված է մեր անկախությանը, իսկ դա մեր բացառիկ ու բացարձակ արժեքն է… Մեր արտաքին քաղաքական ոլորտը պետք է ինչ-որ չափով ագրեսիվ աշխատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում