Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կարող է մենամարտել 29-ամյա բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինի հետ: Boxingscene-ի հաղորդմամբ՝ մարտը կարող է կայանալ Ռուսաստանում:
«Մենք արդեն պայմանավորվել ենք Գերի Շուի հետ և այս պահին պատրաստվում ենք Վիկի հետ մարտին: Հավանական է, որ մենամարտը կկայանա հոկտեմբերին Բալաշիխայի «Սառցե պալատում», կամ Կռիլատսկիի «Դինամո» մարզասրահում, որտեղ տեղի է ունեցել Լեբեդև-Ջոնս մարտը: Բալաշիխան Բախտինի հարազատ քաղաքն է. նա այնտեղ է ապրում և մարզվում»,- ասել է ռուս բռնցքամարտիկի մենեջեր Վլադիմիր Խրյունովը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Վիկ Դարչինյանը սովորաբար նախընտրում է մրցակցին հաղթել իր իսկ հարկի տակ, կարելի է ենթադրել, որ մարտը կկայանա հենց Բալաշիխայում: