Ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ս/թ նոյեմբերի 12-ի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ հանձնարարականի, տեղեկացնում ենք, որ այսօր` 18.11.10, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների բանկային հաշվեհամարներին է փոխանցվել մեկ ամսվա աշխատավարձը:
Հանրապետության ղեկավարի հանձնարարականի համաձայն` այս ընթացքում գործադիր իշխանության պատասխանատուների հետ «Նաիրիտ»-ի ղեկավարությունը քննարկել է ստեղծված իրավիճակը, և մեկ ամսվա աշխատավարձի վճարումից հետո, այժմ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ՀՀ նախագահի մյուս հանձնարարականը` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու վերաբերյալ, սահմանված ժամկետում կատարելու համար: Միաժամանակ, աշխատանք է իրականացվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն