Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Ինչո՞ւ Փաշինյանն Արցախում չէր, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ Բակո Սահակյանի «հարգելի» հյուրն էր

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Արցախի անկախության տոնակատարություններին։ Համացանցում հարց էր բարձրացվել, թե ինչու է Հովիկ Աբրահանյանն Արցախի անկախության առթիվ կազմակերպված երթն առաջնորդողներից մեկը։ Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը լուսանկարներ է զետեղել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով․ «ԱՀ կառավարության հրավերով մասնակցեցի Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին»։

Եթե Աբրահամյանը Արցախի կառավարության պաշտոնական հյուրն է, ապա տրամաբանական է, որ նա պետք է լիներ երթի առաջին շարքերում։

Առհասարակակ՝ ուշագրավ է, որ արցախյան շարժման ու պատերազմի հետ առնչություն չունեցող Հովիկ Աբրահամյանն Արցախը սկսեց «սիրել», երբ հրաժեշտ տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Նա դրանից հետո հյուրընկալվեց նախագահ Բակո Սահակյանին, անգամ ասում էին, որ նախկին վարչապետն Արցախում մտադրվել է ներդրումներ անել։ Մինչև հեղափոխությունն Արգամիչի արցախյան ակտիվությունը նույնիսկ մոտիվացված էր, որովհետև «գծերից ընկած» գրեթե բոլոր գործիչները Բակո Սահակյանի միջոցով փորձում էին «լեզու գտնել» Սերժ Սարգսյանի հետ։

Բայց ժամանակները փոխվել են, հեղափոխությունից հետո Արցախի նախագահը Հայաստանում «հարց լուծող» չէ ու ԼՂՀ-ն դադարել է լինել «քավարան», որտեղ նախկիններից շատերը խոստովանում ու «վճարում» էին իրենց մեղքերի համար։

Այս իրավիճակում Հովիկ Աբրահամյանը թերևս Արցախ է գնացել միանգամայն այլ մոտիվներով։ Նա Հայաստանում հայտնվել է մի քանի քրեական գործերի կիզակետում, նույնիսկ շատ հնարավոր է՝ առաջիկայում՝ որպես մեղադրյալ, ներգրավվի Մարտի 1-ի գործում, որի շրջանակներում Արգամիչի փոխարեն առայժմ նստած է նրա հարազատ եղբայրը։ Հիմա Աբրահամյանը խնդիր ունի ցույց տալ իր ինքնավստահությունը, համակարգային պատկանելիությունը։ Նախկին վարչապետը քաղաքական հայտարարություններ չի անում, Քոչարյանի նման՝ քաղհալածյալի կերպարով հանդես չի գալիս, սակայն փորձում է ցույց տալ, որ խաղից դուրս վիճակում չէ։

Աբրահամյանը համակարգային փորձառու խաղացող է, ինտրիգների վարպետ ու հրաշալի է հասկանում է, որ եթե կորցրեց սուբեկտությունն, արագ «կզոհաբերվի» ու հենց այդ նպատակով էլ փորձում է մնալ «ջրի երեսին»՝ սեփական խաղը չկորցնելու համար։

Մյուս կողմից՝ Արցախի տոնակատարություններին կոնկրետ մարդկանց մասնակցության համատեսքստում հարցադրումները սխալ են արվում․ հասարակությանն ավելի շատ պետք է հետաքրքրեր ոչ թե Աբրահամյանի ներկայությունը Ստեփանակերտում, այլ՝ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։ Իհարկե, մեզ կարող են միանգամից առարկել, ասել, որ Փաշինյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Արցախում՝ աշխատանքային այցով։ Բացարձակապես համոզիչ հակափաստարկ չէ, որովհետև նման դեպքերում գործում է հակառակ տրմաբանությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են իրենց աշխատանքային այցերը հարմարեցնել պետական տոնացույցին, այսինքն՝ Հայաստանի վարչապետը հանգիստ Արցախ կարող էր գնալ ոչ թե մեկ շաբաթ առաջ, այլ՝ այսօր, մանավանդ՝ մարդաշատ միջոցառումները Փաշինյանի տարերքն են։

Արդյո՞ք ինչ-որ խնդիրներ կան Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունների միջև, մանավանդ, որ այսօր Արցախում չի եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ոչ մի ներկայացուցիչ․ կառավարության պատվիրակությունը ղեկավարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ինչպես հայտնի է՝ կառավարությունում ԲՀԿ-ի ներկայացուցիչն է։ Այս համատեքստում հետաքրքիր է այն հարցը՝ արդյո՞ք Փաշինյանն Արցախ չի մեկնել, որովհետև իմացել է, թե ինչ «աջաբսանդալ» է հրավիրված նախկին համակարգից, թե՞ Բակո Սահակյանն է ցուցադարաբար նախկիններին հրավիրել՝ իմանալով, որ Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 2-ին բացակայելու է։

Համենայն դեպս, Արցախի այսօրվա միջոցառումներին շատ ավելի պատկառելի ներկայություն ունեին նախորդ իշխանության ներկայացուցիչները, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ակտիվ հանդիպումներ էր ունենում ու շատ ավելի հրապարակային դեմք է, քան՝ այսօր Արցախում գտնվող կառավարության ներկայացուցիչները։

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այսօր Ստեփանակերտում էր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով բացի տոնական միջոցառումներին մասնակցելուց՝ առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ։ Գուցե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Արցախի պետականության օրն, այսպես կոչված, արարողակարգային համազգային միջոցառում է ու նպատակահարմար է, որ Հայաստանը ներկայանա նախագահի խորհրդանշական կարգավիճակով։ Իհարկե, սա ճիշտ մոտեցում չէ՝ բոլոր տեսանկյուններից, այդ թվում՝ եթե խնդիրը դիտարկենք Փաշինյանի քաղաքական օրակարգի հարթության վրա։ Մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանը հայտնի է՝ որպես, այսպես կոչված, ճգնաժամային գործիչ։ Օրինակ, հեղափոխության ճգնաժամային օրերին նա հաջողությամբ բանակցում էր Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հետ ու դրական դեր խաղաց քաղաքական կոմպրոմիսների ձևավորման հարցում։ Շատ հնարավոր է՝ փոևձառու դիվանագետ Արմեն Սարգսյանն այդիսի առաքելությամբ է մեկնել Ստեփանակերտ՝ հարթելու համար Երևանի ու Ստեփանակերտի միջև առաջացած ինչ-ինչ խնդիրներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում