Թերթը տեղեկացնում է, որ օրերս Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեբեջյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի հուշամեդալով: Այս միջոցառմանը ներկա է եղել նաև «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը. «Այն ըստ էության հիմնադրամի ու քաղաքապետի համագործակցության մեկնարկն էր, որի ժամանակ Լևոն Սարգսյանը խոստացավ, որ առաջիկայում բակային տարածքները կշարունակեն բարեկարգվել և համալրվել խաղային ատրակցիոններով: Քաղաքական որոշ շրջանակներում այս համագործակցությունը դիտարկում են որպես վերջինիս՝ Սարգսյաններին սերտաճելու գործընթաց: Կարապետյանին, ըստ ամենայնի, պատրաստում են ավելի կարևոր դերակատարման: Կարճ ասած՝ Քոչարյանի կադր համարվող Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը վերջնականապես «որդեգրելու» է»,- գրում է «Հրապարակ»-ը: