Թերթի տեղեկություններով՝ Արման Սահակյանի փոխարեն ՀՀԿ խմբակցության շարքերը կարող է համալրել այդ կուսակցության 108-րդ հորիզոնականում գտնվող Եղիա Շամշյանը: Վերջինս նախորդ գումարման Աժ-ում մի քանի օրով պատգամավոր եղել է: ՀՀԿ համամասնական ցուցակում ներկայացված տվյալների համաձայն՝ Ե. Շամշյանը Մ. Մաշտոցի անվան համալսարանի դասախոս է: Ցուցակում նրանից առաջ են Համլետ Զաքարյանը և Հրուշ Աղբալյանը, սակայն ՀՀԿ-ում առայժմ ավելի հավանական են համարում Ե. Շամշյանի թեկնածությունը: «Նախագահը Հայաստանում չի, մենք ևս այդ հարցը դեռ չենք քննարկել: Կգա՝ կքննարկենք»,- երեկ թերթի թղթակցին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև հավանական է համարել, որ Աժ կգնա հենց Ե. Շամշյանը: