Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

ԲՀԿ-ն ևս պատրաստ է երկխոսել ՀԱԿ-ի հետ

Սերժ Սարգսյանը, թեև Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցելու համար պաշտոնապես չձևավորեց իշխանական պատվիրակություն, սակայն երկխոսության թեման փակված չհամարեց:

Մատնանշելով, որ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն, Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Ս.Սարգսյանի խոսքին հաջորդեց կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստ է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ քննարկումների` ընդհուպ, եթե անգամ ՕԵԿ-ն առաջին դեմքով չմասնակցի:

Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են հասկանում երկխոսություն ասելով և ի՞նչ հարցերի շուրջ են պատրաստ Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցելու: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսության մասին ՕԵԿ-ն իր դիրքորոշումը արդեն բավականին հստակ արտահայտել է` հավելելով, որ ՕԵԿ-ը պատրաստ է իր կոալիցիոն գործընկերների հետ նստել քննարկումների երկխոսության սեղանի շուրջ, որն առաջարկում է ՀԱԿ-ը:

«Ինչպես գիտեք, արտախորհրդարանական քննարկումների մասին մի քանի օր առաջ հստակ արտահայտվել էր նաև հանրապետության նախագահը` առաջարկելով քննարկումներ անցկացնել տարբեր մակարդակներում` կապված առաջ քաշվող խնդիրների տեսակից»,- հիշեցրեց Իշխան Խաչատրյանը: Ինչ վերաբերում է, թե ինչ խնդիրների շուրջ է ՕԵԿ-ը պատրաստվում երկխոսություն սկսել ՀԱԿ-ի հետ` Իշխան Խաչատրյանն ասաց. «Այդ հարցերը մենք դեռ չենք քննարկել, հստակեցրել, որ կարողանամ հստակ պատասխան տալ, բայց կարծում եմ, որ երկխոսության սեղանին դրված հարցերը կվերաբերեն Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին: Իսկ սպասելիքները դեռ պաշտոնապես չմեկնարկած երկխոսությունից, նրա խոսքերով, իհարկե մեծ են, քանի որ եթե դրական սպասելիքներ չունենային, չէին ողջունի երկխոսություն ասվածը:

Բայցևայնպես, Իշխան Խաչատրյանը բացառեց արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսությունը` պատճառաբանելով, որ արտահերթ ընտրությունների համար երկրում պետք է պարարտ հող լինի, ինչի առկայությունը իրենք չեն տեսնում: «Իհարկե, կան խնդիրներ, բայց դրանք չեն կարող արտահերթ ընտրությունների անցկացման պատճառ դառնալ: Սակայն երկխոսությունը այդ խնդիրների լուծման հարցում կարող է դրական ազդեցություն ունենալ»,- եզրափակեց ՕԵԿ-ական պատգամավորը:

Չնայած ՕԵԿ-ը` ե՛ւ կշռով, ե՛ւ ռեսուրսներով իր դիրքերը անհամեմատ զիջում է ԲՀԿ-ին, սակայն այս հարցում ԲՀԿ-ն պաշտոնական հայտարարությամբ դեռևս հանդես չի եկել: Ինչպես ասում են` իրեն պահում է լսողի դերում: Ավելին` թեև նախորդ շաբաթվանից լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ն երկխոսության վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրելու, սակայն մինչ օրս ո՛չ խորհրդակցություն են հրավիրել, ո՛չ էլ ԲՀԿ պաշտոնական կարծիքն է լույս աշխարհ եկել: Հետևաբար` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում երկխոսություն ասվածին, ինչին ի պատասխան արձագանքեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ կողմ է քաղաքական տարբեր բևեռների միջև երկխոսության ծավալմանը, մեզանում քաղաքական մշակույթի կայացմանը:

ԲՀԿ-ն` որպես հզորությամբ երկրորդ քաղաքական ուժ և կոալիցիայի անդամ, կարևորում է իշխանություն-ընդդիմություն կառուցողական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»: Սամվել Բալասանյանին հարցրեցինք, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են պատրաստվում բանակցել ՀԱԿ-ի հետ: Նա, սակայն, կոնկրետ խնդիրներ չառանձնացրեց. «Կարծում եմ` իշխանության և ընդդիմության միջև նման երկխոսության առկայության դեպքում մեզ կհաջողվի առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումներն ու երկրի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված պետական ծրագրերը, նպաստել տնտեսության զարգացմանն ու արտաքին մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայմանը:

Ամեն դեպքում, ինչպիսի ձևաչափով էլ լինի իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` սեմինար-քննարկումներ, կլոր սեղաններ, կոնսուլտացիաներ, պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ, թե այլ, միևնույն է` սկսված գործընթացը կնպաստի ներքաղաքական կայունության ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը»:

Հ.Գ. Այս հարցը շարունակում է մնալ նաև ՀԱԿ օրակարգում, սակայն Կոնգրեսի դիրքորոշումը կհայտնեն առաջիկա քննարկումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում