Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Տավուշում 25-ամյա երիտասարդը իր մեքենան «վառելու» համար մի հոգու սպանել է, մյուսին՝ ծեծի ենթարկել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Մաթևոսյանի գործի դատական քննությունը:

25-ամյա Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

2016 թվականի մարտի 18-ին Գրիգոր Մաթևոսյանը տեղեկանալով, որ իր «BMW» մեքենան փորձել են վառել, կասկածել է Բերդ քաղաքի բնակիչներ Գագիկ Ճ.-ին ու Վրեժ Մ.-ին: Կասկածները պարզելու նպատակով հիշյալ երիտասարդներին նա առաջարկել է հանդիպել Տավուշ ջրամբարի մոտ:

Այնուհետև նա Դավիթ Բ.-ի հետ վերջինիս մեքենայով գնացել է տուն, դանակ է վերցրել, ի վերջո՝ հասել է պայմանավորված վայր՝ ջրամբարի մոտ:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում ջրամբարի հարակից տարածքում վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, իր ձեռքի դանակով հետևի կողմից հարվածել է Վրեժ Մ.-ին՝ Մանասին, վերջինս ստացել է ծանր վնասվածք: Այնուհետև Գրիգոր Մաթևոսյանը, ըստ դատական ակտի, դանակով հարվածներ է հասցրել  նաև Գագիկ Ճ.-ի կրծքավանդակի ձախ կողմի առաջնային ու հետին մակերեսներին, ինչի հետևանքով Գագիկ Ճ.-ն տեղում մահացել է:

Գրիգոր Մաթևոսյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը մեքենայով դուրս է եկել՝ բենզին լցնելու: Ճանապահին մեքենան փչացել է: Այդ կողմով անցնող ընկերոջ՝ Դավիթի հետ գնացել են ծանոթի տուն՝ սուրճ խմելու: Այնտեղ էին, երբ իրեն զանգել ու ասել են, թե իր մեքենան վառվում է:

Անմիջապես իջել են մեքենայի մոտ: Սկզբում մտածել է, թե սխալ միացումից է մեքենան վառվել, բայց հետո մեքենայի մոտ պլաստմասսայից շիշ են գտել՝ բենզինոտ: Մտածել է, որ մեքենան ինչ-որ մեկը միտումնավոր է վառել: Գնացել է մոտակա բենզալցակայան, հետաքրքրվել է, թե ով է շշով բենզին առել: Նույնիսկ տեսախցիկի նկարահանածն են նայել: Պարզ չի երևացել, բայց ինքը «մոտավորապես կասկածել է», որ Գագոն ու Մանասն են եղել:

Գնացել է ծանոթներից մեկի տուն՝ մտածելով, որ Գագոն ու Մանասն այնտեղ կլինեն: Նրանք, իրոք, այնտեղ էին:

Ինքը հարցրել է Մանասին՝ բենզինն առել են, որ իր մեքենան վառե՞ն: Մանասը չի ժխտել, որ շշով բենզին են առել, բայց ասել է, թե մեքենա վառելու համար չէին բենզին առել: Ինքն ասել է, թե օտար մարդու տանը պետք չի խոսեն, ավելի լավ է գնան՝ լճի մոտ խոսեն:

Ինքը դուրս է եկել այդ տանից, զանգել է  Մհերիկին, քանի որ նա Գագոյի մանոկւթյան ընկերն էր: Գագոն նրան լսում էր: Մտածել է՝ Գագոն ու Մանասը ալկոհոլ են օգտագործել, իսկ ինքը վերջերս է նշանվել, բացի այդ՝ դատարանի որոշմամբ այլ գործով փորձաշրջանի մեջ էր, չէր ուզում նոր փորձանքի մեջ ընկնել: Մտածել է՝ Մհերիկը կխոսի Գագոյի հետ, ինքը՝ Մանասի հետ: Եթե պարզվեր, որ նրանք էին մեքենան վառել, հարցը պիտի փակեին-պրծնեին, «չոփը գերան չէին սարքելու»:

Ինքը լճի մոտ է կանչել միայն Մհերիկին ու Տիգրանին: վերջինիս էլ կանչել է, որովհետև նա «Վիլիս» ունի, իր մեքենան նրա մեքենայի օգնությամբ պիտի տեղափոխեր իրենց բակ:

Ինքը սկզբում ցանկացել է Գագոյի հետ խոսել, բայց Մհերիկն է նրա հետ խոսել, հարցրել է՝ դո՞ւք եք Գոքորի մեքենան վառել: Մանասն ասել է, թե բենզինն առել են անտառից փայտ բերելու-կտրելու, ոչ թե մեքենա վառելու համար: Կռիվ է սկսվել, ինքը գոռոց է լսել, թե Գագոն չի շնչում: Հետո լսել է Մանասի ձայնը՝ ի՞նձ խի խփին: Վազել ու ջուր է բերել: Մանասն իր հորեղբոր տղան է: Ինքը մոտիկ էր և՛ Մանասի, և՛ Գագոյի հետ: Վերջինիս հետ 2009 թվին գաղութում նույն խցում է եղել: Լճի մոտ շատ մարդ կար հավաքված: Չի հասկացվել՝ ով է խփել: Ասում էին՝ ո՞վ խփեց, ո՞վ խփեց:

Հետո ինքը գնացել է իր մեքենայի մոտ, այնտեղ են եկել ոստիկաններն ու իրեն տարել են բաժին:

Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ են իրեն կանչել: Ասել են՝ ինչի՞ ես սպանել տղաներին: Ինքը զարմացել է: Իրեն վախեցրել, ծեծել են: Եթե ինքը նպատակ ունենար այդ տղաներին վնասելու՝ միամիտ չի, կարող էր «հերթով-հերթով  բոլորի հարցերը լուծել, վկաներ էլ չէր հավաքի…»:

Գրիգոր Մաթևոսյանը պնդել է, որ ինքը դանակով ոչ մեկին չի հարվածել, դեպքի պահին իր մոտ դանակ չի եղել: Ոստիկանությունում իրեն ծեծել են, որ «վիզ առնի» կամ մարդկանց անուններ տա՝ ասի, թե ով է խփել: Իրեն ինչ հայհոյանք տվել են, նույնը պատասխանել է: Վկաները վախենում են, որ կդատվեն, իրեն «շառով են տալիս», ինքը հանցագործություն չի կատարել, չգիտի, թե ով է կատարել:

Դատարանը եկել է եզրակացության, որ ամբաստանյալի ցուցմունքն արժանահավատ չէ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Գագիկի մայրը, նշել է, թե դեպքից երեք-չորս օր հետո եղբոր հետ գնացել է հիվանդանոց՝ Վրեժին՝ Մանասին, տեսնելու: Նրա գիտակցությունը տեղն էր, նա իր ու եղբոր ներկայությամբ ասել է, թե իրեն ու Գագոյին Գրիգորն է դանակահարել: Հետո է Վրեժը ցուցմունքները փոխել:

Տուժողի իրավահաջորդը նշել է նաև, թե դեպքից մեկ ամիս առաջ լճի մոտ Մհերը, Գրիգորն ու իր տղան հանդիպել են՝ փողի վերաբերյալ պարզաբանում անելու: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «Գրիգոր Մաթևոսյանը շատ հմուտ դանակահարող է, այդքան մարդուն էլ հավաքել էր, որ կարողանա ջրից չոր դուրս գալ»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է , որ բոլոր մեղավորները՝ ովքեր մատով անգամ դիպել են իր որդուն, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ Գրիգոր Մաթևոսյանը դատապարտվի ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է քաղհայցի պահանջ՝  2 միլիոն 300 հազար դրամի չափով:

Գործով տուժող Վրեժ Մաթևոսյանը՝ Մանասը,  նախաքննության սկզբում ասել է, թե Գրիգոր Մաթևոսյանն է իրեն ու Գագիկին դանակահարել, այնուհետև Վրեժը փոխել է ցուցմունքները: Պնդել է, որ դեպքի օրը բենզին գնել են անտառից փայտ բերելու ու կտրելու համար: Գրիգորի մեքենան վառելու հետ ոչ մի կապ չեն ունեցել: Տուժող  Վրեժ Մաթևոսյանն ասել է, թե իր մեջ մինչև հիմա տպավորված են դեպքի վայրում լսած բառերը. «Մեռավ, արա, ջուր բերեք, Գագո, Գագո…»: Երբ ինքը հետևից ծակոց է զգացել, ընկել և ուշագնաց է եղել, ոչինչ չի հիշում…

Դատարանն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա նշել էր, թե հարված ստանալուց հետո շրջվել ու տեսել է Գրիգորին՝ դանակը ձեռքին… Տեսել է նաև, որ Գրիգորը դանակը ձեռքին վազել է դեպի Գագիկն ու դանակով հարվածել է նրան, Գագիկն ընկել է: Այդ պահին ինքն էլ է ընկել՝ լսելով՝ արա, մեռան…

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված է համարել Գրիգոր Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ դեպքից առաջ՝ 2015 թվականի հունիսի 19-ի դատավճռով Գրիգոր Մաթևոսյանը մեկ այլ գործով մեղավոր էր ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր  2 տարի փորձաշրջան:

Մեղսագրված արարքների՝ սպանության ու ծանր մարմնական վնասվածք հասցնելու պահին Գրիգոր Մաթևոսյանը եղել է փորձաշրջանի մեջ: Դատարանն  արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Գրիգոր Մաթևոսյանի կողմից:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Գրիգոր Մաթևոսյանի մոտ որոշակի խանգարումներ ի հայտ են բերվել, բայց նա ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Գրիգոր Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով: Այս արարքների համար Գրիգոր Մաթևոսյանը դատապարտվել է 17 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ՝ չկրած պատժի 1 տարին, վերջնական պատիժ է սահմանվել 18 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 20-ից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության, նրան իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջով դիմելու քաղաքացիական դատավարության կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում