shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՍՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի փողոցի բնակիչ 30 ամյա Արմեն Պիսարևը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից (նախկին՝ Գյառգյառ) գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին ու մեկուկես մետր գլորվելով հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Պիսարևը մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 24 ամյա Գագիկ Հովհաննիսյանը, 27 ամյա Ռուբեն Շահնազարյանը և 25 ամյա Արմեն Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com