Ամերիկացիների 60%-ը դեմ է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, հակառակ կարծիքին է եղել բնակիչների 36 տոկոսը: Այդ մասին վկայում են Washington Post-ի և ABC հեռուստաընկերության անցկացրած համատեղ հարցումների արդյունքները՝ գրում է tass.ru-ն:
Հարցվածների 49 տոկոսը համարում է, որ Կոնգրեսը պետք է իմպիչմենտի գործընթաց սկսի, որը կարող է հանգեցնել Թրամփի պաշտոնանկությանը: Իմպիչմենտի կողմնակիցների մեծ մասը կանայք են եղել: Ներկուսակցական հակադիր կարծիքներ են արտահայտել նաև ժողովրդավարներն ու հանրապետականները: Ժողովրդավարների 75 տոկոսը կողմ է, որ Կոնգրեսը իմպիչմենտ ձեռնարկի, իսկ հանրապետականների 82 տոկոսը դեմ է իմպիչմենտին:
Ընդհանուր առմամբ, երկրում կարծիքները կիսվել են: Ամերիկացիների 49 տոկոսը կողմ է իմիչմենտին, իսկ 46 տոկոսը դեմ է դրան: