Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ iPhone X-ը պետք է ավելի թանկ արժենա, քան այժմ կա: Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը նկատել է, որ սմարթֆոնը չափազանց օգտակար իր է՝ գրում է Business Insider-ը:
Գործարարը Apple-ի սմարթֆոնը համեմատել է մասնավոր ինքնաթիռի հետ, որի վրա ինքը տարեկան ծախսում է միլիոն դոլար: Ըստ նրա՝ iPhone X-ը հարյուր միլիոնավոր մարդկանց համար նույնքան օգտակար է, նրանք փաստացի ապրում են իրենց սմարթֆոններում:
Միլիարդատերը նշել է, որ ինքը չունի iPhone (նա նախընտրում է կոճակներով հեռախոս), բայց հաճախ է iPad օգտագործում: Հիշեցնենք, որ մայիսին Ուորեն Բաֆեթը գնել է Apple բաժնետոմսերի որոշ մասը և դարձել է Cupertino ընկերության երկրորդ խոշորագույն բաժնետերը: