Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանն 1in.am Sport-ի հետ զրույցում ամփոփեց 2013 թվականը, հղեց շնորհավորական ուղերձ.
«2013 թվականին երկու վիրահատություն տարա և հիմա պատրաստվում եմ նոր ուժերով տեղափոխվել 2014 թվական:
Ամանորը, ինչպես միշտ, դիմավորելու եմ տանը, ծնողներիս հետ: Հուսով եմ՝ այս տարի մարզական հաջողություններ կունենամ:
2014թ. ապրիլ ամսին տեղի է ունենալու Եվրոպայի առաջնությունը, սեպտեմբերին՝ աշխարհի առաջնությունը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի:
Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդի Նոր տարին ու Սուրբ ծնունդը, բոլորին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և ամենակարևորը՝ թող բոլորի երազանքները կատարվեն»: