Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Թուրը կախվեց, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի գլխին. հետևանքի հաշիվը

Հայաստանի նախորդ իշխանության գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց կապված մերձավորների գլխին կախվել են տարաբնույթ քրեական գործեր, որոնց մասին հաղորդագրությունները հոսում են ջրի նման: Միայն վերջին երկու օրերին հայտնի դարձավ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, նախկին նախարար ու քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Թոխմախի Մհերի և, ընդհուպ՝ Սերժ Սարգսյանի անունները շոշափող նոր քրգործերի մասին, որոնք հարուցվել են տարբեր առիթներով: Դրանք ավելանում են մինչ այդ եղած և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ներառող քրգործերի վրա, կազմելով Դամոկլյան թրերից կազմված մի հովանոց, որը կախված է նախկին իշխանության բարձրաստիճան իշխանությունների գլխին:

Իհարկե, այդ գործերն առայժմ թողնում են ավելի շատ բռունցք թափահարելու, քան իրական պատասխանատվության տպավորություն, սակայն այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է, և Նիկոլ Փաշինյանն այդ տեսանկյունից իրավիճակը ներկայացրել է բաց ու անկեղծ: Նա հայտարարել է, որ նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, այլ քաղաքացիներից և պետությունից յուրացրածը վերադարձնել քաղաքացիներին ու պետությանը, դրանով պետության ու քաղաքացիների կյանքի մակարդակի բարձրացմանը նպաստող, անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստող քայլեր անելը: Դժվար է ասել ավելի պարզ ու անկեղծ:

Միաժամանակ, նույնքան անկեղծ է նաև համակարգը, նախկին բարձրաստիճանները, որոնք դիմադրում են: Դա էլ նրանց մոտ անկեղծ մղում է, ինքնապաշտպանության բնազդ: Ընդհանրապես, այդ մարդիկ տարիներ շարունակ գործել են հենց բնազդով, առանց լրջորեն խորհելու հանրության ու պետության համար անխուսափելի այն ռիսկերի մասին, որ առաջացել են և նաև ահռելի մասով իրականություն դարձել իրենց կառավարման բնույթի հետևանքով: Բանն այն է, որ այդ հետևանքի ռիսկը, այդ մարտահրավերները այն աստիճան ակնառու էին, որ առանձնապես մեծ խելք պետք չէր դրանք գիտակցելու համար, և անգամ այդ նախկին պաշտոնյաներից շատերի կրթական շատ ցածր ցենզը կարող էր բավարարել համարժեք եզրահանգման ու կանգ առնելու, փոխվելու համար: Հետևաբար, նրանք առաջնորդվել են ոչ թե գիտակցությամբ, այլ բնազդով, պետությանը հասցնելով մի իրավիճակի առաջ, երբ հարցն այլևս ոչ թե ինչպես գոյատևելն էր, այլ լինել-չլինելը, առանց չափազանցության, դատելով մեր շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոթորկից, անվտանգության մարտահրավերներից, մեր ռեսուրսների և դրանց ծավալների ոչ մեր օգտին ահռելի տարբերությունից:

Ներկայումս գործի է դրվել ինքնապաշտպանության բնազդը, որովհետև գիտակցության պարագայում դարձյալ մեծ խելք պետք չէր լինելու պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչպիսի աշխարհաքաղաքական կշիռ և նշանակություն ունի տեղի ունեցողը մի շարք առումներով և թե ինչու օրինակ աշարհաքաղաքական որևէ կենտրոն, անգամ միմյանց միջև իրարամերժության բարձր աստիճանի պայմաններում որևէ ջղաձիգ և անհանգիստ վերաբերմունք չարտահայտեց Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ: Դա իր հերթին նշանակում է, որ կարևորագույն ռեգիոնում գտնվող ու կարևորագույն հարցեր իր վրա պահող, առանցքային դեր ունեցող Հայաստանի ռեսուրսային վերբեռնման և վերականգնման խնդիրը լոկ ներհայկական խնդիր չէ նոր և հին իշխանության միջև, այլ նույն աշխարհաքաղաքական նշանակություն ու համատեքստ ունեցող խնդիր է, որը թավշյա հեղափոխության հաջորդ փուլն է: Եվ այստեղ առանցքային է հենց այն, որ Հայաստանի վերբեռնումը պետք է տեղի ունենա առավելապես հայաստանյան ռեսուրսների հաշվին, խորքային առումով հենց դա է եղել նաև տեղի ունեցողի հարցում աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների կոնսենսուսի հիմնասյուներից մեկը: Դա է Հայաստանում տեղի ունեցածի հարցում նրանց այսպես ասած փոխադարձ վստահության գրավականը:

Միևնույն ժամանակ, դա է նաև կատարվածի բովանդակային ամբողջական էֆեկտն ապահովող էական գործոնը: Առանց դրա հայկական հեղափոխությամբ վերբեռնվելիք գործոնը մնում է կիսատ, թերի: Որևէ այլ ռեսուրսով դրա փոխարինումը, ըստ էության նշանակելու է արդեն գործոնի ապահայկականացում, ինչն էլ իր հերթին խեղելու է կատարվածի ամբողջ աշխարհաքաղաքական կոնսենսուսային համատեքստը, որ Կովկասի անվտանգության և կայունության ռազմավարական հեռանկարի շրջանակում ակնհայտորեն ձևավորվել է հայկական թավշյա հեղափոխության շուրջ Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև: Դրա առանցքում այն է, որ թավշյա հեղափոխությունն ու Հայաստանի վերբեռնումը փոխում է ստատուս-քվոյի բովանդակությունը, բայց ոչ դասավորությունն ու այսպես ասած հաշվեկշիռը: Այստեղ է խորքային «մետաֆիզիկական» համատեքստը, որին դիմադրության են պատրաստվում մարդիկ, ովքեր հենց այդ համատեքստի «ավանսով» հարստացել են տարիներ շարունակ, հաշիվ չտալով իրենց դրա ոչ միայն ներքին, այլև արտաքին հետևանքի համար: Ներկայումս դեռ ուշ չէ բնազդից անցնել գիտակցության դաշտ՝ հաշիվ տալով այդ անցումը չապահովելու հետևանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում