Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԼՂ կարգավորման «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնություն է եղել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի վերլուծական բաժնի առաջատար փորձագետ, քաղաքագետ Մաքսիմ Մինաևը։

– Դովիլյան հայտարարությունից հետո միջազգային հանրությունը անընդհատ լավատեսական հայտարարություններ է անում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, և հաճախ է նշվում, որ հունիսի 24-ին Կազանում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ պետք է ավարտին հասցվեն հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքները: Ձեր գնահատմամբ` իրապես կարելի՞ է Կազանից առաջընթացի ակնկալիք ունենալ:

– Կարծում եմ` բանակցությունների արդյունքում առաջընթաց ամեն դեպքում կլինի, քանզի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» շուրջ նախնական համաձայնություն եղել է: Կարծում եմ` նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ արդեն առաջ կքաշվի կոնկրետ փաստաթուղթ` ընդունման մեծ հեռանկարով: Այլ հարց է, որ այն պետք է զարգացվի, քանզի ընթացիկ ֆորմատում այն ավելին չէ, քան «ճանապարհային քարտեզ», որը որոշակիացնում է Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի ընդհանուր սկզբունքները: «Ճանապարհային քարտեզ» ստատուսն ինքնին իջեցնում է այդ փաստաթղթի նշանակությունը:

– Բանակցային գործընթացում Ռուսաստանն արդեն մի քանի տարի է առաջնային միջնորդի դեր ունի, և այս անգամ էլ ամենաշատ հայտարարությունները Կազանում առաջընթաց արձանագրելու վերաբերյալ հնչում էին հենց ռուսական կողմից: Ռուսական ԱԳՆ-ն բազմիցս շեշտել է, որ Կազանում կա առաջընթացի հասնելու հնարավորություն, և Ռուսաստանն անելու է ամեն ինչ այդ առաջընթացին հասնելու համար: Ինչո՞վ կբացատրեք Ռուսաստանի նման շահագրգռվածությունը առաջընթաց գրանցելու առումով:

– Վերջին տարիների ընթացքում Մոսկվան սկզբունքորեն պահպանում է առաջնային միջնորդի կարգավիճակը` պայմանավորված Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության ավելացմամբ, որի համար պատճառ հանդիսացան 2008թ. դեպքերը: Հարավային Օսիայի շուրջ ծագած կոնֆլիկտը ցույց տվեց, որ ցանկացած տարածքային վեճ կարող է ցանկացած պահի վերածվել զենքի օգտագործմամբ ուղեկցվող բաց հակամարտության: Այս պայմաններում ԼՂ շուրջ լարվածության պահպանումը չափազանց վտանգավոր է` մասնավորապես հաշվի առնելով ադրբեջանական կողմի տրամադրվածությունը, որը հաճախ հայտարարում է, որ պատրաստ է ուժ կիրառել այդ խնդրի լուծման համար: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական գործընկերն է, ԼՂ-ում ռազմական հակամարտությունը Մոսկվային ձեռնտու չէ: Եվ այժմ անհրաժեշտ է ցուցադրել վճռականություն, քանզի Մեդվեդևի գլխավորությամբ իրականացվող այս մի քանի տարվա աշխատանքները կորսված են, և տեսնում ենք, որ հունիսի 24-ին հնարավոր է նախնական ծրագրի պատրաստում հետագա գործընթացի համար: Այստեղ հարց են նաև այն մարտահրավերները, որոնք Ռուսաստան են գալիս Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից, և դովիլյան հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է: Պետք է հաշվի առնել, որ բավականին բացառիկ երևույթ է, որ հարցը նման բարձր մակարդակով` Մեծ ութնյակի ֆորմատում քննարկվում է, նման բան շատ հազվադեպ է լինում, ինչն էլ նշանակում է, որ Մոսկվան հստակ ահազանգ է ստացել, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում անորոշության պահպանումը խաղում է հենց ընդդեմ Ռուսաստանի, և Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները` Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ունեն նույն իրավունքները, և եթե Մոսկվան իրական որոշումների չհասնի, ապա հարցականի տակ կդրվի վերջինիս դերը: Նույն հաջողությամբ Մոսկվայի դերը կարող է այսօր խաղալ Փարիզը` հաշվի առնելով լավ հարաբերությունները Հայաստանի և հայկական սփյուռքի հետ:

Մոսկվայի շահագրգռվածության մյուս պատճառն էլ Թուրքիայի դերն է Կովկասում: Թուրքիան` սկսած 2009թ. հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում և հարաբերություններն ակտիվացնում է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև Հայաստանի և Վրաստանի: Բնական է, որ Թուրքիան կարող է հավակնել միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև: Եթե կարողանա իրականացնել նմանատիպ գործառույթներ, ինչ Մոսկվան, ապա այստեղ հարց է ծագում, թե այդ դեպքում ինչի համար է այստեղ պետք Մոսկվան: Պարզ է, որ նման պայմաններում Մոսկվան ստիպված է ակտիվանալ:

  Հունիսի 11-ին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարեց, որ կան հարցեր, որոնց շուրջ համաձայնություն այդպես էլ ձեռք չի բերվել: Եթե կազանյան հանդիպման ժամանակ հենց այս հարցերը նախագահների անհամաձայնության պատճառ դառնան, ապա հնարավո՞ր է, որ Ռուսաստանը, որն այդքան շատ է ուզում արդյունք ստանալ այս հանդիպումից, օգտագործելով իր ճնշման լծակները Ադրբեջանի և Հայաստանի վրա, կարողանա հասնել որևէ փաստաթղթի ստորագրման:

– Կարծում եմ` ոչ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների պրակտիկան: Մոսկվան չունի որևէ էական ազդեցության լծակներ մանավանդ Բաքվի կարծիքի վրա, բավական է նայել դիվանագիտական հարաբերությունների մանրամասները, որոնք հրապարակվել են WikeaLiks կայքում, և պարզ կդառնա, որ Ռուսաստանի իշխանությունների վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարությունը բավականին խիստ է արտահայտվում իրենց ամերիկացի գործընկերների հետ զրույցում, ինչն էլ խոսում է այն մասին, որ Մոսկվայի կարծիքը լսում են թե՛ Երևանը, թե՛ Բաքուն` նրան համարելով հիմնական միջնորդ, սակայն դա դեռ չի նշանակում, որ Մոսկվան կարող է իրացնել իրեն անհրաժեշտ որոշումները: Դա են վկայում նաև բանակցությունների ընթացքը, և Մոսկվայի բարձր միջնորդությամբ իրականացվող եռակողմ հանդիպումներից բոլորը չէ, որ ավարտվել են առարկայական ինչ-որ որոշումների ընդունմամբ: Այսինքն` անհրաժեշտ արդյունքի հասնել Ռուսաստանին չի հաջողվում, և դա, իմ կարծիքով, պայմանավորված է Հարավային Կովկասում Մոսկվայի վարած քաղաքականության երկարաժամկետ ռազմավարության բացակայությամբ և ոչ բավարար դիվանագիտական գործիքներով, քանզի Մոսկվան չունի իր հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում և իր գործունեությունն իրականացնում է միայն Մինսկի խմբի շրջանակներում:

– Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը վերջերս հայտարարեց, թե կազանյան հանդիպումը վերջին հնարավորությունն է ԼՂ հարցում առաջընթացի հասնելու առումով, դրանից առաջ ադրբեջանական կողմից հնչեց մի հայտարարություն, թե ԼՂ խնդրի պատերազմական լուծումն այլընտրանք չունի: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, կարելի՞ է ասել, որ Ադրբեջանը հայտարարում է պատերազմի պատրաստության մասին:

– Կարծում եմ` սա ավելի շատ դիվանագիտական մանևր է` բարձրացնել Հայաստանի պատրաստվածությունը բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու համար: Նման հայտարարություններ արվում են հրապարակայնորեն հանդիպումներից առաջ Ադրբեջանին ձեռնտու մթնոլորտ ստեղծելու համար և ամենևին էլ նպատակ չունեն համապատասխան դիվանագիտական էֆեկտ ստեղծելու: Կարծում եմ ընթացիկ պայմաններում Ադրբեջանը չի գնա հակամարտության սրման և բաց ռազմական բախման, քանզի առաջին հերթին դա ձեռնտու չէ հենց Ադրբեջանին, որովհետև Կովկասում իրավիճակի ապակայունացումը հարցականի տակ կդնի էներգակիրների արտահանման հնարավորությունը, կվատացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին, որը ևս իր հետաքրքրություններն ունի Հարավային Կովկասում, առանձին հետաքրքրություններ կապված ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Հնարավոր չէ ասել նաև այն, որ այս հանդիպումը լինելու է վերջինը, քանզի բնական է, որ եթե գործնականում որևէ որոշում այս պահին չլինի, կողմերն էլի շարունակելու են հանդիպել:

– Այսօր շատ է խոսվում այն մասին, որ եթե ԼՂ-ում պատերազմ սկսվի, Ռուսաստանը կմիջամտի հօգուտ Հայաստանի: Պարոն Մինաև, Ձեր գնահատմամբ` ինչքանո՞վ է դա հավանական:

– Չափազանց դժվար է խոսել նման սցենարի մասին: Ֆորմալ առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունի, Հայաստանի տարածքում են գտնվում ռուսական ռազմաբազաներ, Ռուսաստանը պարտավոր է մասնակցել նման առաքելության, բայց, կարծում եմ, ամեն ինչ կախված կլինի իրավիճակից,  ռազմական բախման նրբություններից` որ կողմը կսկսի պատերազմը և ինչ կոնտեքստում այն կընթանա, քանզի ընթացիկ պայմաններում պատերազմը կարելի է իրականացնել տարբեր ինտենսիվությամբ:

– Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող լսումերի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն մոտ ապագայում, ապա համանախագահները ստիպված կլինեն հանդես գալ նոր հայեցակարգով… Ձեր գնահատմամբ` նման բան կլինի՞ և արդյո՞ք համանախագահների առաջարկած նոր հայեցակարգը կընդունեն կողմերը:

– Դժվար չէ գնահատել ԵԱՀԿ-ի ընթացիկ պոտենցիալը, քանզի եթե ուշադիր հետևենք, թե ինչ են անում նրանք տարածաշրջանում, ապա պարզ կդառնա, որ նրանք այս պահին զբաղված են կողմերի դիրքորոշումների գնահատմամբ և ԼՂ-ում ընթացիկ իրավիճակի մոնիտորինգով, ոչ ավելին: Եվ չափազանց դժվար է խոսել այն մասին, որ նրանք այսօրվա դրությամբ ի վիճակի են  մշակել կարգավորման ամբողջական ռազմավարություն, քանզի նրանց ընթացիկ առաքելությունը այդ խնդրին նպատակաուղղված չէ: Կասկածելի է նաև ենթադրել, որ նրանք պատրաստ են ակտիվացնել իրենց գործունեությունը և հիմնականում այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն չունի բավարար գործիքներ: Այդուամենայնիվ, եթե նման փաստաթուղթ լինի, ապա այն հիմնված կլինի խաղաղ կարգավորման վրա և կոչ կանի շարունակել բանակցային գործընթացը ՄԽ ներկայիս ֆորմատում, քանզի դժվար թե ՄԽ-ն հետաքրքրված լինի իր լիազորությունները զիջել այլ խաղացողների: Ամեն դեպքում հաշվի առնելով ՄԽ առաքելության երկարաձգումը, կարելի է ենթադրել, որ այն իր վրա դրված պարտականությունները չի կարողանում իրականացնել և պետությունները, որոնք ընդգրկված են ՄԽ-ում, պետք է որ իրենց տեղը զիջեին ԵԱՀԿ-ի այլ անդամ երկրներին, սակայն բնական է, որ մնան բան չի լինի, որովհետև դա չի բխում այդ ֆորմատում ընդգրկված պետությունների շահերից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում