Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին կրկին հարցրին՝ Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու են, թե ոչ։ Խաչատրյանը պատասխանեց, որ այն, թե ում երբ են կանչելու հարցաքննության և ընդհանրապես կանչելու են կամ չեն կանչելու, նախաքննության գաղտնիք է։