Տնօրենների հետ անկաշկանդ, գործընկերային զրույց է եղել, երբեմն կատակներով, երբեմն շատ մտերիմ փոխադարձումներով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30–ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարևորել էր օտարալեզու խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը, որին Արայիկ Հարությունյանն արձագանքելն էր. «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»: Տնօրենը նույնը ասել էր անգլերեն: