Սկանդալների ալիքը, որ կապված է Վատիկանի կողմից՝ հոգևորականների շրջանում մանկապղծության փաստերի բացահայտման հետ, կարող է բերել հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժարականին։
ԱՄՆ ատենակալների խորհուրդը Փենսիլվանիայում 300 կաթոլիկ հոգևորականների է բացահայտել, որոնք պղծել են ավելի քան հազար երեխաների։ Նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է, որ մանկապղծության միջադեպերը ծածկվել են նահանգի եկեղեցու և Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։
Բարձրաստիճան հոգևորական Կառլո Մարիա Վիգանոն մեղադրել է Ֆրանցիսկոս պապին այն բանի համար, որ նա իմացել և թաքցրել է կաթոլիկ հոգևորականների կողմից սեռական բռնության դեպքերի մասին տեղեկությունները։ Վիգանոն նաև կոչ է արել Պապին հրաժարվել իր աստիճանից։ Ֆրանցիսկոն չի պատասխանել մեղադրանքներին։