«Կարծում եմ՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը լուրջ աշխատանք է կատարել ամենօրյա ռեժիմով և իրապես ապրել է երևանցիների խնդիրներով, իսկ այսօրվա միջոցառումը մի նոր սկիզբ է «Լույս» դաշինքի համար, քանի որ յուրաքանչյուր ոք, ով կաջակցի այս շարժմանը, մեծ ներդրում է ունենալու Երևանի ապագայի մեջ»,-այս մասին այսօր «Լույս» դաշինքի դրամահավաքի միջոցառման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Երևանի ապագան մենք տեսնում ենք մեր տարբերակով, մենք ունենք մեր տեսլականը, մեր ծրագիրը, որը հիմնված է գործող ավագանիների կատարած աշխատանքի վրա։ Երկար տարիներ ավագանին դարձել էր մի մարմին, որտեղ քաղաքապետի հետ ինչ-որ բաներ են պայմանավորում և իրենց համար լավ է լինում, մեր պարագայում այլ է եղել և այլ է լինելու։
Մենք ունենք հզոր թիմ, հզոր քաղաքապետի թեկնածու, որի մասին շատ ենք խոսել․ նա կանգնած է «Ելք» դաշինքի, «Հանրաապետություն» կուսացության ակունքներում, կանգնած է Հայոց բանակի ակունքներում, նա հաջողված նախարար է, և դա է պատճառը, որ այդ հաջողված նախարարին խնդրել ենք առաջնորդել «Լույս» դաշինքի համամասնական ցուցակը»,- նշեց Է. Մարուքյանը՝ կոչ անելով աջակցել «Լույս» դաշինքին:
Մանրամասն՝ տեսանյութում: