Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀԿ-ին փորձում են նսեմացնել, որոշ ժամանակ հետո այդպես չի լինի․ Գալուստ Սահակյան

Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին՝ ասել էր, որ Սերժ Սարգսյանը լուրջ սխալ թույլ տվեց՝ նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ։

Անդրադառնալով այս քննադատությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք որոշակի մեղադրանքներ ունենք, և ինչ-որ մեկը պետք է քննադատի այդ ուղղությամբ։ Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահ է եղել, իր կարծիքն է ասել, և եթե քննադատություն է այդ առումով, դա բոլորովին չի կարող մեր գործունեությանը վերաբերել»։

Նրա խոսքով՝ իրենք կատարել են այն, ինչ անհրաժեշտ են համարել պետության համար. «Որևէ մեկի իշխանությունը երկարացնելու համար ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործունեություն չի կատարել։ Այն խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին, մենք ընդամենը փորձել ենք տարբեր ճանապարհներով լուծել, այդ թվում նաև՝ սահմանադրական փոփոխություն ենք կատարել»։

Անդրադառնալով կառավարության աշխատանքին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ այսօր աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանն անընդհատ եղել է ընդդիմություն, իր կառավարության առաջին շրջանում փորձեց որպես ընդդիմություն, բայց կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ կգա, կմտածի հետևյալը. երբ այսօր մեր ժողովուրդը վարչապետ է համարում Նիկոլ Փաշինյանին, նա բոլորի վարչապետն է»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում