«Միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և ծնողական խորհուրդները: Իմ հայտարարությունից հետո այստեղ որևէ արգելք չի դրվել, բայց ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա, այդպես էլ պետք է չլինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք: Որևէ ծնող կամ աշակերտ, որ չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, նրանք ոչ ոք չի ստիպի անել դա»,- այս մասին ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: