Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

ԱԱԾ-ն ստիպված է այդ աղբը մաքրելու գործառույթն իրականացնել

ԱԱԾ դերի բարձրացմանը զուգահեռ պետք է անպայման ուժեղանա քաղաքացիական այլ մարմինների, գերատեսչությունների գործառույթների դերը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին Ծաղկաձորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԱԱԾ-ն որևէ մասնակցություն չի ունենալու ընտրություններին։

Արթուր Սաքունցի խոսքերով՝ հանդիպումը ծրագրավորված չէր, պարզապես համընկավ իր Ծաղկաձորում գտնվելուն, ու քննարկումների ժամանակ ֆորումի կազմակերպիչների կողմից հրավիրվեց և չմերժեց։ «Ուշագրավ փաստ եմ համարում, որ նման կարևոր կառույցի մատչելիությունը նոր Հայաստանում առկա է պետի մակարդակով, և բաց է քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցման համար։ Պատրաստակամություն կա շփվելու, ներկայացնելու, նույնիսկ ամենաանհարմար հարցերին պատասխանելու։ Սա որպես վարքագծի, մոտեցման արմատական փոփոխություն՝ ի տարբերություն նախորդ իշխանության, երբ ԱԱԾ-ն ընդհանրապես նման ձևաչափերով անհասանելի էր»,- ասել է Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ Արթուր Վանեցյանը հատուկ շեշտել է, որ ԱԱԾ-ն չի մասնակցելու ընտրական գործընթացներին, չի լինելու գործիք որևէ քաղաքական ուժի օգտին աշխատելու առումով, մարդկանց որպես վարչական ռեսուրս չի օգտագործելու, բայց օրենքով սահմանված իր գործառույթները կատարելու է, երբ խոսքը վերաբերի ընտրական գործընթացներում որոշ խախտումների։ «Ուշագրավ էր նրա մեկ այլ մեկնաբանությունը՝ կապված իմ հարցի հետ, որ ԱԱԾ-ն պետք է լինի նախարարության կարգավիճակով, որպես պառլամենտական վերահսկողության ապահովում։ Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական, հետևաբար կառավարության կազմում ընդգրկելը կարող է քաղաքական մարմնի կարգավիճակ ամրապնդել, ինչի հետ ես համաձայն եմ։ Չնայած միշտ պնդում էի, որ ԱԱԾ-ն պետք է լինի նախարարություն, բայց, մյուս կողմից, պառլամենտական վերահսկողության տեսանկյունից տեսնում եմ, որ կարող է լինել ոչ թե կառավարությանն առընթեր, այլ որպես պետական կոմիտե, որ օրենքով պետք է սահմանվի Ազգային ժողովում Ազգային անվտանգության պետական կոմիտեի հաշվետվությունը։ Ոչ թե նախարարության կարգավիճակով ապահովել ԱԺ վերահսկողությունը, այլ օրենքի ուժով առանձնացվի կառավարության ենթակայությունից, քաղաքական ազդեցությունից, սահմանվի տարեկան հաղորդումների ներկայացման և պատգամավորական հարցումներին պատասխանելու պարտադրանքը»,- նշել է Սաքունցը։

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը նոր իշխանության պայմաններում շեշտակի դարձել է, ԱԱԾ-ն դարձե՞լ է առանցքային մարմիններից մեկը, Սաքունցը պատասխանել է․ «Ե՛վ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ։ Ինչու չեմ համաձայն, որովհետև պետք է հիշեն բոլորը, որ նախորդ իշխանության օրոք բազմիցս են հնչել թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում ՀՀ-ում կոռուպցիան հասել էր այնպիսի ծավալների և խորության, որ ազգային անվտանգության սպառնալիք էր։ Դրա վառ ապացույցը հանդիսացավ 2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված խնդիրները։ Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումը, կանխումը որպես ազգային անվտանգության սպառնալիքների, առավել քան անհրաժեշտ է, և, բնականաբար, հետհեղափոխական ժամանակաշրջանում ուրիշ ով, եթե ոչ ԱԱԾ-ն ստիպված է այդ աղբը մաքրելու գործառույթն իրականացնել»։

Ըստ Սաքունցի՝ այս տեսակետից տրամաբանական է, որ այդ մարմնի դերն է բարձրանում։ «Մյուս կողմից էլ՝ համաձայն եմ, որ կոռուպցիոն աղբի մաքրման գործառույթի, ապամոնտաժման գործառույթի իրականացման հետ մեկտեղ պետք է անպայման ուժեղանան քաղաքացիական այլ մարմինների, գերատեսչությունների գործառույթների դերը, որ ԱԱԾ-ի այդ նշանակությունը հավասարակշռվի։ Եթե դաշտը մաքրվում է կոռուպցիոն մեխանիզմներից, այդ կոռուպցիան ապամոնտաժվում է քաղաքական տնտեսական մակարդակներում, պետք է զուգահեռ նոր մեխանիզմները գործեն, որ ԱԱԾ կողմից կոռուպցիոն մեխանիզմները չդառնա իշխանության միակ գործողությունը»,- ասել է նա։

Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն էլ նշեց, թե ադեկվատ և նորմալ է, որ ԱԱԾ-ն չի միջամտելու ընտրություններին։ «Դա ոստիկանության գործառույթն է՝ ապահովել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը, և, ինչպես հասկանում եմ, ոստիկանությունն ունի այդ ցանկությունը։ ԱԱԾ-ի մասնակցությունն այդքան էլ ճիշտ չի լինի։ Անցումային իրավիճակում ենք, որոշ դեպքերում կարող են խիստ դիրքորոշումներ լինել, բայց օրենքը, ամեն դեպքում, սրբազան է, օրենքի խախտում չի կարելի թույլ տալ»,- ասել է նա։

Իրավապաշտպանն արձանագրեց, որ ԱԱԾ-ն նոր Հայաստանում նոր գործելաոճ է որդեգրել․ «Այն, որ Վանեցյանը եկել էր հանգստանալու և իր հանգստի հաշվին ցանկացավ հանդիպել ՀԿ սեկտորի հետ, նման երևույթ մենք չենք տեսել։ Շատ գովելի է։ Այս պահի դրությամբ ֆիքսենք, որ ակնհայտ առաջընթաց կա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում