Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Մերկելի այցը Բաքու՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ գազային համաձայնագիր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան կատարած իր եռօրյա այցի շրջանակներում օգոստոսի 25-ին այցելեց նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Իր 6 ժամ տևած այցի ընթացքում Մերկելը հանդիպում և մամլո ասուլիս ունեցավ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Իսկ որո՞նք են Մերկելի՝ Բաքու կատարած այցի հիմնական առանձնահատկությունները։ Ուշագրավ է, որ համատեղ մամլո ասուլիսը, որին ներկա են գտնվել բացառապես պաշտոնական լրատվամիջոցների ներկայացուցիչները, մենկաբանվել է գլխավորապես Ալիևի «ռակուրսից», այսինքն՝ Ադրբեջանի պաշտոնական մամուլը խուսափել է ներկայացնել Մերկելի խոսքերը, հատկապես մարդու ազատությունների և իրավունքների հարցի առնչությամբ։ Մասնավորապես, կանցլերը իր ներածական խոսում նշել է, որ «քննարկվելու են նաև որոշ սուր հարցեր, խոսքը՝ մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի մասին է»։

Մամլո ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողի հարցը՝ լրագրող Աֆղան Մուխթարլիի և մնացած քաղբանտարկյալների մասին, բարդ իրավիճակ է ստեղծել նախագահ Ալիևի համար, ով շարունակել է պնդել, որ «Ադրբեջանում երաշխավորվում են մարդու իրավունքներն ու ազատությունները»։ Մինչդեռ հենց Մերկելի այցի նախօրեին Ադրբեջանում «հրաժարվեցին» ազատ արձակել բլոգգեր Մեհման Հուսեյնովին, ով անազատության մեջ է Ալիևների ընտանիքի հարստությունները բացահայտող իր նյութերի համար։ Իր կարճ այցի շրջանակներում Մերկելը մոտ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ հայտնի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի, քաղհասարակության ներկայացուցիչներ Ավազ Հասանովի, Սեվինջ Սամիզադեի, Շահլա Իսմայիլի և Թուրգութ Գամբարի հետ։

Հարկ է նշել, որ թեև բազմաթիվ ճնշումների՝ վերոնշյալ անձիք մշտապես հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին՝ հանդես գալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հանդիպման վերջում Խադիջա Իսմայիլովան իր գրառման մեջ նշում է․ «Կանցլերի հետ հանդիպման ժամանակ ես խոսեցի կոռուպցիայի մասին, թե ինչպես է այն ստորադասում խաղաղությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունն Ադրբեջանում․․․Ինչու՞ պետք է իշխանությունը խաղաղություն ցանկանա, եթե հսկայական գումարներ է ծախսում պատերազմի վրա և գողանում այդ գումարներից․․․Ես խնդրեցի կանցլերին ավելի համարձակ լինել մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր բարձրաձայնելիս, քանի որ Ադրբեջանում մարդիկ կարիք ունեն տեսնել եվրոպացի գործիչներ, որոնք չեն լռի գումարների դիմաց։ Իմ տպավորությունն այն է, որ Մերկելը հասկանում է ավտորիտար ռեժիմնեի մեխանզիմները և խնդիրները։ Նա նշեց, որ դրանցից ոմանք քննարկվել են Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Հույս ունեմ հետագայում ավելի շատ լսել նրանից»։ Ուշագրավ է, որ վերոնշյալ հանդիպումը դժգոհություն է առաջացրել ադրբեջանական ընդդիամդիր համարվող գործիչների շրջանում, ովքեր պնդում են, որ Մերկելը «ոչ համապատասխան» մարդկանց է հանդիպել։ «Կամ նրանց գործունեությունն է կասկածելի, կամ մեր»,-նշված է ընդդիմադիրներից մեկի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Այցի շրջանակներում քննարկվել են նաև գազային հնարավոր մատակարարումների և Արցախի հիմնահարցին առնչվող խնդիրներ։ Թեև որոշ ակնկալիքներին, այդուհանդերձ, գազի առնչությամբ որևէ համաձայնություն չի ստորագրվել, բացի այդ որոշ ադրբեջանցի փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի գազային ծավալները բավարար չեն հնարովոր դիվերսիֆիկացիա ապահովելու համար և Մերկելն իրականում ցանկանում է պարզել, թե ինչպես կարող է կիրառելի դառնալ իրանական գազը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա ն «օկուպացիայի» և այլ քարոզչական թեզերի մասին ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին ի պատասխան՝ կանցլերը ընդամենը նշել է․ «Գերմանիան պատրաստակամ է աջակցել խաղաղության գործընթացին»։

Փաստացի, Մերկելի այցը Ադրբեջան որոշակիորեն նպաստեց հարևան երկրում մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրների արծարծմանը, բացի այդ՝ Ալիևի և նրա ընտանիքի հետ կապված կոռուպցիոն սկանդալների մասին բարձաձայնող լրագրողի և քաղհասարակության աչքի ընկնող ներկայացուցիչների հետ մեկ ժամանոց հանդիպումը  վեց ժամ տևած այցի շրջանակներում հույս է ներշնչում, որ ԵՄ-ում գլխավոր դերակատար հանդիսացող Գերմանիան աչքաթող չի անի մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված լուրջ խախտումները՝ հանուն էներգառեսուրսների։

Հեղինակ՝ Տաթև Հայրապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում