«Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն ամփոփել է իր համար վերջին մրցաշրջանի արդյունքները: Ըստ նրա խոսքերի` 2013 թվականը չի կարելի գրանցել իր ակտիվում:
«Ես չեմ կարող ասել, թե 2013 թվականը դարձավ լավագույնն իմ կարիերայում: Եղան ինչպես հաճելի, այնպես էլ` ոչ այդքան լավ պահեր:
Ես այդքան էլ չեմ սիրում մեծ խոսակցություններն ապագայի մասին: Եթե ես այժմ հանդես եմ գալիս «Ֆերարի»-ում, դա նշանակում է, որ այդ թիմը` լավագույնն է ինձ համար: Նշանակում է, որ հենց նրա ղեկին եմ զգում ինձ ավելի վստահ»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS-ը: