Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

«Հայաստանում չկա և չի կարող լինել այդքան հարստացված ուրան»

Հայկական կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն անհնար է համարում Հայաստանից Վրաստան մաքսանենգ ճանապարհով ուրանի ներթափանցումը։ Ինչպես հայտնել է «Նովոստի-Արմենիան», օրերս Ա.Մարտիրոսյանը հայտարարել է. «Հայաստանում միջուկային բոլոր նյութերը՝ սկսած ՀԱԷԿ-ի համար նախատեսված միջուկային վառելիքից, ավարտած ընկերությունների համար ամենաչնչին ծավալներով՝ միկրոգրամներով, Պետկոմիտեի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ են։ Չեմ կարող ասել, թե ինչպես է այդ ուրանը ներթափանցել, բայց Հայաստանում չկա և չի կարող նման հարստացված ուրան լինել»,- ասել է Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ Հայաստանում օգտագործվում է երեք տեսակի հարստացված ուրան՝ 1,6%, 2,4% և 3,6%, իսկ Վրաստանում հայտնաբերված ուրանի հարստացման մակարդակը կազմում էր 87 տոկոս։ «Սա առավելագույն հարստացված ուրան է, իսկ մեզ մոտ երբեք 87-տոկոսանոց ուրան չի եղել»,- ասել է Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, որ ուրանը չէր կարող անհետանալ Հայկական ԱԷԿ-ի տարածքում գտնվող միջուկային թափոնների պահեստից: Բացի այդ, օգտագործված ուրանը պահվում է վառելիքային տարայում, որի քաշը 250 կգ է։ «Այնտեղից հնարավոր չէ ուրան հանել, քանի որ մարդն այնպիսի ճառագայթում կստանա, որ տեղից չի կարող շարժվել»,- ասել է Պետկոմիտեի ղեկավարը։ Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի հեղինակությունը որևէ կերպ չի տուժի «միջուկային մաքսանենգության» գործից, քանի որ հանրապետությունը հստակ կատարում է իր բոլո պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում և որևէ շեղում չի արձանագրվել, հայտնել է «Նովոստի-Արմենիան»:
Հիշեցնենք, որ 2010թ. մարտին Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները կասեցրել էին Հայաստանի երկու քաղաքացիների՝ Վրաստանում հարստացված ուրանի իրացման փորձը։ 2010թ. ապրիլին նշված գործարքին մասնակցության կասկածանքով Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության գործով։ Վրացական կողմի հաղորդմամբ, մաքսանենգներին հաջողվել էր Երևանից Թբիլիսի ուղևորվող գնացքով անցկացնել 18 գրամ հարստացված ուրան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում