Wednesday, 04 10 2023
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Բաղերի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
11:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:45
ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 4, 2023
11:30
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ուղիղ. Կառավարության «հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
11:15
ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում
Լուրերի արտակարգ թողարկում 11։00
10:45
Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
10:41
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հոկտեմբեր 4 2023
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Միջնադարյան հայկական կամուրջներ. շինանյութը
Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ «Առավոտ»

Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն նախկինում մեղադրվել է Երևանի առաջին քաղաքապետի սպանության մեջ

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է նաև ԱԺ պատգամավոր։

Ուշագրավ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը քրեական անցյալ ունի։ Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար։

Հիշեցնենք, որ 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ սպանվեց Երևանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Սպանության պահին Համբարձում Գալստյանն այլևս քաղաքապետ չէր, զբաղվում էր գործարարությամբ:

Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ 1995 թվականի դեկտեմբերի 26-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է։ Նա երկու անձի երաշխավորությամբ ազատ է արձակվել, քանի որ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրացել էր։

Սպանությունն այդ ժամանակ կապվում էր ՀՅԴ-ի անվան հետ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այլևս քաղաքապետի լիազորություններ չունեցող Գալստյանի հետ ՀՅԴ-ն բիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել, և դա էլ հանգեցրել էր կատարվածին, թեև այդ տարիներին ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ Համբարձում Գալստյանի սպանությունն իր անվան հետ կապելը քաղաքական ենթատեքստ ունի։

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործում քաղաքական ենթատեքստ չէր կարող լինել, քանի որ եթե այդպիսին լիներ, ապա Մանուկյանն ազատ չէր արձակվի։ «Իսկ Միքայել Մանուկյանին ես եմ բռնել հետախուզում հայտարարելուց հետո։ Նրա կալանավորման համար բոլոր հիմքերը կային։ Նա կալանավորվել է Համբարձում Գալստյանի եղբոր ցուցմունքի հիման վրա։ Գալստյանի եղբայրն էր ասել, որ Մանուկյանն է եղել»,- ասաց Եղիազարյանը։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Միքայել Մանուկյանը Օպերայի հարևանությամբ գործող «Մեղեդի» սրճարանի սեփականատերերից է: Նա 5-րդ գումարման խորհրդարանում պատգամավոր եղած ժամանակ ԱԺ ամբիոնին չի մոտեցել, երբեք հարցերով հանդես չի եկել: Փոխարենը բացակայել է 101 անգամ, իսկ քվեարկություններից հրաժարվել 37 անգամ: ՀՅԴ-ական պատգամավորը 142 անգամ ձեռնպահ է քվեարկել, դեմ եղել 37 անգամ, իսկ կողմ քվեարկել 354 անգամ: Նա կողմ է քվեարկել «1000 դրամների նախագծին», սակայն բացակայել աղմկահարույց մյուս օրինագծերի քվեարկություններից, ինչպես, օրինակ «Բյուջե 2017», «Ապօրինի հարստացման քրեականացում» և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում