Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Իսկ Ռոբերտ Քոչարյանը պատրա՞ստ է

ՀՀԿ-ն պատրաստ է գործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հայտարարել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ն իհարկե պատրաստ է ցանկացած ուժի հետ գործակցության, հարցն այս դեպքում այն է, թե ո՞ր ուժն է ՀՀԿ-ի հետ գործակցության պատրաստ, այդ թվում՝ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, առ այսօր որևէ կերպ էական արձագանք չի տվել իր քաղաքական սատարմամբ զբաղված ՀՀԿ դիրքորոշումներին, իր ազատության համար երաշխավորագիր ստորագրած ՀՀԿ 40-ից ավելի պատգամավորներին: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հիմքում այդ երաշխիքները ըստ էության որևէ դեր չունեցան, քանի որ Վերաքննիչը նրա խափանման միջոցը փոխեց այլ իրավական հիմնավորումով: Այսինքն՝ Քոչարյանը չընկավ նաև ՀՀԿ-ի հանդեպ, այսպես ասած, բարոյական պարտքի տակ:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ ներկայիս վիճակը այլ բան չի թողնում, քան ցանկացած այլ ուժի հետ գործակցելու պատրաստակամություն, եթե չի հայտարարվում գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու մասին: Իսկ ահա այլ ուժերի, անգամ Ռոբերտ Քոչարյանի պարագայում անշուշտ առկա է ՀՀԿ-ի հետ գործակցելու նպատակահարմարության հարցը: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որը թվում է, թե հանրային բացասական վարկանիշով ոչ միայն չի զիջում ՀՀԿ-ին, այլև գուցե նույնիսկ գերազանցում է:

Բայց խնդիրն այն է, որ անգամ Ռոբերտ Քոչարյանը բավական լավ պատկերացնում է, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ իր մոտ ՀՀԿ-ի հետ, այսպես ասած, ուղիղ շփումների, ուղիղ գործակցության պարագայում: Այդ պատճառով էլ գոնե առայժմ երկրորդ նախագահը գերադասում է չգնալ դրան, քանի դեռ ստիպված չէ և քանի դեռ տեսնում է քաղաքականության մեջ դիրքավորման այլ տարբերակներ, մասնավորապես՝ որևէ նոր ֆորմատի տեսքով:

Այստեղ, սակայն, առանցքային հանգամանքը միայն ՀՀԿ հանրային ընկալումը և դրա հետևանքից խուսափելու ձգտումը չէ, այլ նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանի համար ՀՀԿ-ն ներկայումս ավելի անվստահելի գործընկեր է, քան իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սա առաջին հայացքից կարող է լինել տարօրինակ եզրահանգում, սակայն խնդիրն այն է, երկրորդ նախագահի համար միանգամայն հստակ է, որ ինքը ՀՀԿ-ի կողմից դիտարկվում է ոչ թե իբրև գործընկեր, այլ իբրև գործիք, որովհետև ինքն էլ հենց այդպես է դիտարկում նախկին համակարգի որևէ սեգմենտի: Իսկ պատճառն այն է, որ ներկայումս այդ համակարգի սեգմենտների համար լուծելի կամ չափելի խնդիրը մեկն է՝ անձնական անվտանգություն և սեփականության հնարավորինս անձեռնմխելիություն: Այսինքն՝ այստեղ մոտիվացիաները խիստ անհատականացված են, հետևաբար մնացյալը դառնում է հենց դրա ենթակա:

Ըստ այդմ՝ առկա է փոխադարձ պատկերացում առ այն, որ «գործընկերությունը» տվյալ դեպքում «զոհաբերության» կամ «մատաղացուի» հոմանիշն է, իրենք իրար հետ պայմանավորվելու ոչինչ չունեն, պայմանավորվել հնարավոր է իշխանության հետ, և այդ պատճառով է, որ իշխանությունը ըստ էության առավել վստահելի է կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ կանխատեսելի և ընդունելի, քան թվում են զինակից համարվող ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում