Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերը։ Այդ ռիսկերի մասին նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։

Ըստ ներկրողների՝ ցորեն ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը խիստ կախվածություն ունի եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու, մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։ Եվ որ ամենակարևորն է՝ առաջանալու է ստրատեգիական նշանակության ապրանքի՝ ցորենի ներկրման ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, քանի որ փոխադրումն իրականացվելու է հարավկովկասյան երկաթուղիների միջոցով՝ Փոթի-Երևան ուղղությամբ։

Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին։

Անվտանգության և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի խոսքերով, սակայն, Վրաստանի կառավարության որոշումը լուրջ վտանգներ կամ ռիսկեր չի պարունակում Հայաստանի համար, քանի որ Վրաստանից Հայաստան ներկրվող ցորենի ծավալները չնչին են։ «Չեմ կարծում, որ այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը ինչ-որ էական ռիսկերի առաջ կկանգնի: Նախ` նշեմ, որ Վրաստանից Հայաստան ներկրող ցորենի ծավալները չնչին են, դրանք շուկայի անգամ 2%-ը չեն կազմում. հիմնական ծավալները գալիս են Ռուսաստանից, որոշ ծավալ էլ ապահովում ենք Ղազախստանից՝ մոտ 6-7%: Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա այստեղ ևս ներմուծումը հիմնականում Ռուսաստանից է իրականացվում: Հետևաբար, Վրաստանում հնարավոր գների բարձրացումը չի անդրադառնա հայկական շուկայի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։

Փորձագետի խոսքերով՝ Վրաստանի իշխանությունների կողմից կիրառվող նման տրանսպորտային սահմանափակումները ուղղված են մոնոպոլիզացնելու ցորենի ու հացահատիկի շուկան, որում գլխավոր դերակատարներից է իշխող էլիտաների հետ աֆիլացված «Ագրիկոմ» ընկերությունը: «Շուկայի երկրորդական մասնակիցներին սահմանափակելով՝ իշխանությունները ուղղակիորեն նախապայմաններ են ստեղծում ցորենի ու հացահատիկի գների բարձրացման համար, ինչն արդեն դասական պետական կապիտալիզմի դրսևորում է»,- ընդգծեց Դավթյանը:

Փորձագետի խոսքերով՝ Հայաստանում ցորեն ու հացահատիկ ներկրող երկու կազմակերպություն կա՝ «Ալեքս Գրիգը» ու «Մանանա Գրեյը», որոնք հիմնականում աշխատում են ծովային ու երկաթուղային տրանսպորտով: Հետևաբար, Վրաստանի կառավարության որոշումը, համաձայն որի՝ արգելվում է ավտոմոբիլային տրանսպորտով ցորեն ու հացահատիկ ներկրել, ընդհանրապես չի կարող առնչվել Հայաստանին: «Միակ խնդիրն այստեղ շարունակում է մնալ Վրաստանի տարածքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվող հայկական բեռների համար սահմանված սակագները: Հիշեցնեմ, որ նախքան մեր երկաթուղին ռուսական կողմին կոնցեսիոն հիմունքներով հանձնելը հայկական բեռների համար Վրաստանի տարածքում գործում էր 17% զեղչ, սակայն կոնցեսիոն պայմանագրի կնքումից հետո այն վերացավ, բնականաբար, քաղաքական պատճառներով: Սա, ի դեպ, ուղղակիորեն անդրադարձել է նաև Հայաստանից իրականացվող հացահատիկի արտահանման ցուցանիշների վրա, որոնք տարեցտարի անկում են ապրում»,- նկատեց Վահե Դավթյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջին այս փոփոխությունների հետևում կանգնած է գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նույն լուրերի համաձայն՝ Վրաստանի կառավարության կողմից այս որոշմանը գործարարը շատ ավելի վաղ է ծանոթ եղել և ներկայումս՝ սեպտեմբերի 15-ից հենց նրան պատկանող ընկերությունն է զբաղվելու Փոթիի նավահանգստով իրականացվող ցորենի բեռների փոխադրմամբ։ Ասում են՝ Սուքիասյանն արդեն իսկ ձեռք է բերել և պատրաստել համապատասխան ենթակառուցվածքները։ Այսինքն՝ շատ շուտով Խաչատուր Սուքիասյանը ցորենի ներկրման մենաշնորհը կխլի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում