Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

ԼՂՀ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Վերահաստատելով նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող Հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ հայտարարում ենք, որ առ ոչինչ ենք համարելու այդ սկզբունքները հաստատող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ։ Մեզ համար ակնհայտ է, որ ոչ մի միջպետական համաձայնագիր չի կարող ունենալ իրավական ուժ, եթե այն`

1. ուղղված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը,
2. կնքվում է ուժի կիրառման սպառնալիքի և տնտեսական հարկադրանքի ազդեցության տակ,
3. նսեմացնում է ազգային-ազատագրական պայքարում հաղթած ժողովրդի արժանապատվությունը և նրան զրկում իր հաղթանակի արդյունքներից։

Շարունակում ենք մնալ այն համոզման, որ Ադրբեջանի և ԼՂՀ միջև խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը մեր պետության անվերապահ միջազգային ճանաչումն է և ըստ այդմ էլ դրական հանգամանք ենք համարում նորերս ԼՂՀ իշխանությունների հայտարարությունները ի նպաստ արցախյան հանրության այս դիրքորոշման։

Ուստի սույն թվականի հունիսի 24-ն Կազանում հանդիպող երեք պետությունների նախագահներին մենք կոչ ենք անում հաշվի առնել այս քաղաքական իրողությունը և քաղաքական կամք դրսևորել խաղաղ բանակցությունների նոր ձևաչափ ընդունելու համար։ Տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ և ազատ զարգացումը հնարավոր է ապահովել մարդու իրավունքների համընդհանուր հարգանքի միջոցով միայն։ Այդ սկզբունքի հիման վրա խարսխված բանակցությունների ձևաչափը ճանապարհ կբացի վեճերի խաղաղ կարգավորման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում