Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ցանկանում է ընդօրինակել իրավապահ մարմիններում բարեփխումների իրականացման վրացական փորձը,– հաղորդում է Mgorod.kz կայքը։ նախագահը գտնում է, որ Վրաստանում ոստիկանական բարեփոխումները շատ էֆեկտիվ են եղել։
«Վրաստանում ոստիկանական բարեփոխումներ իրականացվեցին, բոլոր ոստիկաններին ազատեցին աշխատանքից, ընդունեցին իրավաբանների և այդ կառույցում կարգ ու կանոն հաստատեցին։ Հիմա ես նույնպես մտածում եմ դրա շուրջ։ Երևի թե նույնպես Վրաստանի օրինակով անենք. ազատենք ոստիկաններին և աշխատանքի վերցնենք իրավաբանների»,– հայտարարել է Ղազախստանի առաջնորդը։
Սաակաշվիլիի խոսքերով՝ բարեփոխումների գործընթացի ամենակարևոր օղակը կաշառքից հրաժարվելն է հանդիսանում։
«Պորոշենկոն Ավակովի հետ ընտրել են ճամպրուկները։ Սակայն Ռոստովը նրանց համար փակ է, իսկ ցանկացած ուրիշ վայրում շատ շուտով նրանց ձեռքից կվերցնեն ճամպրուկները»,– ուկրաինական ոստիկանության բարեփոխման մասին գրել է Սաակաշվիլին՝ Facebook-ի իր էջում։