Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը`ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի հունիսի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման առիթով հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

 Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում.
 Ողջունելով բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները` ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը, և բացառելով այդ երեք սկզբունքների հիման վրա որեւէ քայլի ճշտում` առանց ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ուղղակի ներգրավման.
 Գնահատելով բանակցային գործընթացում ՀՀ դերակատարությունը, հատկապես որպես ԼՂՀ անվտանգության երաշխավորի.
 Տեղեկացված լինելով Մինսկի խմբի համանախագահների միջոցով ԵԱՀԿ-ին փոխանցված ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումներին.
 Գիտակցելով, որ փաստացի (դե ֆակտո) կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմամբ` որպես ինքնուրույն և անկախ պետություն, տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն, որը փաստվեց Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջազգային ճանաչմամբ.
 Անընդունելի համարելով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, այն դիտարկելով որպես ուղղակի միջամտություն ինքնիշխան և անկախ պետության ներքին գործերին.
 Անընդունելի համարելով արդեն իսկ 17 տարիներ պահպանվող խաղաղության իրական երաշխիքներից հետքայլը.
 Համոզված լինելով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության, որպես բանակցող կողմ, անհնարին է առաջընթացի արձանագրում, իսկ խախտված ձևաչափով բանակցային գործընթացը չի կարող ամբողջական և վերջնական լուծում առաջարկել.
 Առաջնային համարել և բանակցային գործընթացի հիմք ընդունել Արցախի ժողովրդի հանրաքվեներով արտացոլված ազատ կամքի արտահայտությունները.
 Անհրաժեշտություն համարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և այլ միջնորդական առաքելությունները պետք է իրնց ջանքերը ներդնեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ոչ թե հետևանքների, այլ հրահրված պատերազմի հիմնական պատճառների վերացման ուղղությամբ, որը առանցքային հարց չի դիտվել մինչ այժմ տեղի ունեցած գորընթացներում.
 Հավատացած լինելով, որ ԼՂՀ ժողովուրդը ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն տնoրինելու իր ճակատագիրը և իր երկրի ապագան.
 Վստահ լինելով, որ իրավունքի համար արդարացի պայքարի հաղթանակը կանխորոշված է, իսկ մեր երկրի անկախության ճանաչման գորընթացը անշրջելի.

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն վերոնշյալ բոլոր հիմնավորումներից ելնելով՝
ա) Վերահաստատում է իր վճռակամությունը արցախյան ազատագրական պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու համար:
բ) Կոչ է անում համանախագահներին ու միջնորդական առաքելություն իրականացնող բոլոր կողմերին` զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը և խաղաղությունը խաթարող քայլերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում