Օգոստոսի երկրորդ կեսին թվային արժույթի կապիտալիզացիան 210-220 միլիարդ դոլարի գոտում է։ Դեռևս հունիսի 1-ին այն ավելի քան 331 մլն դոլար էր։ Այսպիսով, 11 շաբաթվա ընթացքում ոլորտը կորցրեց արժեքի 36 տոկոսը։ Այդպիսի իրավիճակ էր նաև անցյալ տարվա նոյեմբերին։
Ամռանը բիթքոինի արժեքը 6500-ից հասավ 1000 դոլարի, իսկ այլ թվային արժույթներն ավելի շատ են էժանացել։ Այդ պատճառով առաջին կրիպտոարժույթի մասնաբաժինը շուկայում կրկին գերազանցում է 53 տկոսը։
Վերջին երեք ամսում Ethereum-ի արժեքը գրեթե կրկնակի նվազել է՝ 578 դոլարից 276-ի հասնելով։ Իսկ ավելի քան 1400 դոլար արժեքով պատմական առավելագույն սահմանվել էր դեռ հունվարին։
Ripple-ի փոխարժեքը 0․32 դոլար է՝ նախկին 3․76 դոլարի փոխարեն։