ԱՄՆ Արիզոնա նահանգից սենատոր Ջոն Մակքեյնի մահվանից հետո նրա փոխանորդի խնդիր է ծագել։ Թեկնածուների շարքում է նաև Սինդի Մակքեյնը՝ հանգուցյալ սենատորի այրին, փոխանցում է The New York Times-ը։
Արիզոնայի նահանգապետ Դագ Լյուսին հայտնել է, որ չի քննարկի Մակքեյնին փոխարինողների թեկնածությունները մինչև հրաժեշտի բոլոր արարողությունները տեղի չունենան, որոնցից հետո սենատորին հողին կհանձնեն։
Այնուամենայնիվ, հնարավոր փոխանորդների շարքում են նաև սենատորի այրին՝ Սինդին, ինչպես նաև նախկին սենատոր Ջոն Քայլը և ներկայացուցիչների պալատի Արիզոնայից երկու նախկին անդամներ Ջոն Շադեգը և Մեթ Սալմոնը։