Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է գերատեսչության՝ ԱՄՆ-ի նկատմամբ վարած արտաքին քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին, փոխանցում է DPA-ն։
«Արդեն վաղուց անդրատլանտյան գործընկերությունը վերանայելու ժամանակն է՝ սթափ, քննադատորեն և նույնիսկ ինքնաքննադատորեն»,-Գերմանիայում ԱՄՆ-ի տարվա մեկնարկի կապակցությամբ իր ելույթի ժամանակ ասել է նախարարը։
Անցյալ շաբաթը Մաասը Handelsblatt պարբերականի իր հոդվածում կոչ է արել Եվրոպական արժույթային հիմնադրամ և ԱՄՆ-ից անկախ վճարման համակարգ ստեղծել։