Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Կառավարությունը կարող է սակագնային պատժամիջոցներ կիրառել, բայց ՀԷԿ-երի փակումը սխալ է. Նաիրա Նահապետյանը վրդովված է

Հայաստանի կառավարությունը կարող է սակագնային պատժամիջոցներ կիրառել այն հիդրոէլեկտրակայանների նկատմամբ, որոնք չեն պահպանում բնապահպանական նորմերը, սակայն ՀԷԿ-երի փակումը սխալ է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նշեց, թե, անկասկած, կան գետեր, որոնք աղետալի վիճակում են, քանի որ դրանց վրա ՀԷԿ-եր են կառուցվել, որտեղ չեն թողնվել սանիտարական թողքերը, չեն լուծվել բնապահպանական նորմերը։ «ՀԷԿ-եր փակելու գործընթացը, ճիշտն ասած, ինքս չեմ պատկերացնում, ՀԷԿ-ը կառուցված է, ունի մեծ ներդրումային ծրագիր, ՀԷԿ կառուցելը ծավալուն գումարների ներդրումներ է պահանջում։ Թե ինչպես է կառավարությունը պատկերացնում ՀԷԿ-ի փակումը, չեմ պատկերացնում։ Կարող են ինչ-որ բաներ շտկել, սանիտարական թողքերը ավելացնեն, ՀԷԿ-ի ջուրը պակասեցնեն»,- ասել է Նահապետյանը։

Նրա խոսքերով՝ 1997-99 թվականներից, երբ առաջին սեփականաշնորհումները եղան, առաջին 13 ՀԷԿ-երը սեփականաշնորհվեցին, ՀԷԿ-երը կարողացան սաստել գնային քաղաքականությունը։ «Այսօր, երբ ունենք 47 դրամ սակագին, կապված է նրա հետ, որ հիդրոէներգետիկան էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման ծավալներում հասել է համարյա 12-13 տոկոսի։ Ատոմակայանում ունենք պրոբլեմ, քանի որ կա վերազինման մեծ ծրագիր՝ 300 մլն դոլար չափով, ուստի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի վրա այդ հանգամանքը կազդի»,- ասել է նա։

Նաիրա Նահապետյանի խոսքերով՝ ՀԷԿ-երի առկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գլոբալ նշանակություն է ունեցել։ «Դա այն բնագավառն է, որը կարողացել են վերջին 25 տարում զարգացնել։ Այլ բան է, որ դա բերել է աղետալի ինչ-որ դեպքերի, որոնք պետք է շտկել, կանոնակարգել։ Այն ժամանակ այդպես խիստ չեն նայվել բնապահպանական նորմերը, մի քիչ էլ տնտեսվարողների, այսպես ասած, ոչ պատշաճ մակարդակի մոտեցման հետ կապված»,- ասել է միության նախագահն ու հավելել․«Ոլորտը պետք է ստուգվի, պետք է նայվի։ Ես մոտ 20 տարի է՝ միության տնօրենն եմ, ամբողջ զարգացումը եղել է ինձ հետ կապված։ Մի քանի տարի առաջ առաջարկ է արվել, որ այն ՀԷԿ-երը, որոնք խստորեն պահպանում են բնապահպանական նորմերը, գետերի սանիտարական թողքերը, ունենան կանաչ գրքույկներ։ Իսկ այն ՀԷԿ-երում, որտեղ վիճակն ավելի վատ է, կարելի է պատժամիջոցներ կիրառել սակագնային քաղաքականության մեջ, որ մարդիկ ձգտեն, որ իրենց ՀԷԿ-ը նորմալ աշխատի»։

Ներկայումս Հայաստանում ունենք 185 գործող ՀԷԿ, և ունենք մոտ 33 կառուցվող, լիցենզավորվող կայաններ, դրանց մեծ մասը գերմանական KWF բանկի վարկային ծրագրով են կառուցվել, բավական լավ պայմաններով, ու եթե այդ պայմանները չլինեին, ըստ Նահապետյանի, մենք ՀԷԿ-եր չէինք ունենա։ «Սպառվել են մեր ջրային ռեսուրսների վրա ՀԷԿ-եր կառուցելը, կարելի է փոփոխություններ անել տեխնիկական որակական առումով, ՕԳԳ բարձրացման, հիդրոէներգետիկ տուրբինների վերազինման ուղղությամբ, որ կարողանանք ավելի քիչ ջրով ստանալ ավելի շատ էներգիա»,- ասել է նա։

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահը համոզված է՝ ՀԷԿ-երի շահագործման հետ կապված կոռուպցիոն ռիսկեր չկան, ՀԷԿ-ը յոթ-ութ հաշվիչներով միացված է ցանցին, մեկը մյուսին ստուգում են։ «Արդեն 10 տարուց ավելի ամերիկյան հաշվիչներով են, և ամեն տատանում տեսնում է դիսպետչերը։ Կա հստակ սակագին, որով հաշվարկում են, եռակողմ պայմանագիր են ստորագրում, էդ սխեմայի մեջ կոռուպցիոն ռիսկեր չեն կարող լինել»,- ասել է նա և հավելել, թե քաղաքական մտահոգություններ էլ չունի։ «Ով էլ գա, էներգետիկան մեր ռազմավարական հենասյունն է, որ վայրկյանին ինչ-որ բաներ անեն, կունենանք 1993 թվականը։ Մենք կարողացանք մեր տեղական ռեսուրսով էներգիա արտադրել։ Նվաճում է Հայաստանի համար՝ ունենալ մոտ 200 ՀԷԿ»,- ասում է Նահապետյանն ու առաջարկում, որ կարող են ստեղծել մասնագիտական, ոչ քաղաքական խումբ, որ ամեն ՀԷԿ ունենա իր տեխնիկական տվյալները։ Նահապետյանը շատ է զայրանում, երբ շահարկում են՝ իբր ՀԷԿ-երը միացան, ջուրը վերջացավ։ «Ոչ մի ՀԷԿ ջուր չի խմում, չի սպառում։ Ջուրը մտնում է ՀԷԿ, նույն քանակով, նույն որակով ջուրը նորից մտնում է գետը»,- ասել է նա։

Նշենք, որ կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում հավանություն տվեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը լրջորեն խստացնելու է ՀԷԿ-երի շահագործման կանոնները, սահմանվում են այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում