Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Կմնանք նույն թակարդի մեջ. Սարգիս Շահինյան

Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախկին նախագահ Սարգիս Շահինյանը կարծում է, որ Կազանում նախատեսվող հանդիպմանն այս պահին հստակ կարծիք, գնահատկան տալը ճիշտ չէ, քանի որ ոչ ոք ստույգ չգիտի, թե որոնք են այն հիմնական կետերը, որոնց վերաբերյալ երկու նախագահները կամ արտգործնախարարները կարող են համաձայնության գալ:

Ամեն դեպքում Սարգիս Շահինյանը նշում է՝ բոլոր նշանները կան՝ ենթադրելու, որ եթե նույնիսկ որևէ փաստաթուղթ չստորագրվի, որոշ հարցերի, խնդիրների վերաբերյալ գոնե բանավոր համաձայնություն կլինի:

«Եթե համաձայնության հասնեն, օրինակ՝ 8-10 հիմնական կետերից, խնդիրներից 4-ի շուրջ, մասնավորապես՝ ինքնորոշման, ազատագրված տարածքների մի մասից հայկական զորքերի հեռացման, Լաչինի միջանցքի և խաղաղապահ զորքերի տեղակայման վերաբերյալ, Թուրքիայի քաղաքականությունը արձանագրությունների վավերացման հարցով լրիվ կփոխվի, որովհետև Էրդողանի և Դավութօղլիի շահն է հասնել այդտեսակ մի լուծման, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես որ կան, վավերացվեն»:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ դա մեծ առավելություններ կտա Թուրքիային և մեծ դժվարություններ ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ հայ ազգին:

Եթե նման համաձայնություն լինի, Սարգիս Շահինյանի կարծիքով, լավ ազդանշան կլինի հենց Թուրքիայի համար, և դա ընկալելով տարածաշրջանային խաղաղությանն ու զարգացմանն ուղղված քայլ՝ նոր խորհրդարանը անմիջապես կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները.

«48 ժամ էլ չի անցնի, որ Հայաստանի ԱԺ-ն կհետևի նրա օրինակին, կվավերացնի արձանագրությունները, ինչը մեզ համար կլինի ամենամեծ արհավիրքը»,- ասում է Սարգիս Շահինյանը:

Ավելին, նա հիշեցրեց, որ դեռևս 2009 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ Սերժ Սարգսյանը «փորձում էր արձանագրությունների շուրջ լեզու գտնել Եվրոպայի, Սփյուռքի հետ», իրենք համապատասխան փաստաթուղթ էին կազմել և հանձնել Սերժ Սարգսյանին՝ «բացատրելու, թե թակարդն ինչում է»:

«Սակայն տպավորություն ունեմ, որ նախագահը Սահմանադրական դատարանի որոշումների միջոցով ուզեց խնդիրները այդպես ծածկել, և եթե ՍԴ-ի 2010-ի հունվարի 10-ի որոշումները դե յուրե չընդգրկվեն այդ արձանագրությունների մեջ, ոչ մի նշանակություն չեն ունենա, և մենք կշարունակենք մնալ նույն թակարդի մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում