Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Մերկելի կարևոր ակնարկը Ալիևին․ ԼՂ հարցում գնդակը Բաքվի դաշտում է

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Բաքուն էր։ Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ հենց Ադրբեջանն է եղել Մերկելի այս կարճատև շրջագայության հիմնական նպատակակետը․ Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է էներգետիկ համագործակցության հարցեր, որոնք կենսական նշանակություն ունեն Եվրոպայի համար՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու համար։

Այնուամենայնիվ, ինչպես և ենթադրվում էր՝ Գերմանիայի ղեկավարը Բաքվում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին և հանդես է եկել, մեր կարծիքով, ուշագրավ մի հայտարարությամբ։

«Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին», – Բաքվում ասել է Մերկելը:

Դաշնային կանցլերի այս հայտարարությունը բավականին ուշագրավ է և իր մեջ ենթատեքստեր է պարունակում։ Արդյո՞ք երևանյան այցի ժամանակ է Մերկելը համոզվել, որ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրքորոշում ունի ԼՂ հարցում և այդ պոզիտիվ կարծիքը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը և հասարակությանը, թե՞ Մերկելն ավելի հեռահար հայտարարություն է արել՝ քաղաքական ուղերձ հասցեագրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ավելի շատ հակված ենք երկրորդ վարկածին ու դրա համար որոշակի հիմքեր ունենք։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նշում են, որ Մերկելի երևանյան այցի ընթացքում հիմնականում քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր, ասուլիսի ժամանակ էլ՝ Գերմանիայի կանցլերը ԼՂ խնդրի շուրջ սահմանափակվեց ընդհանուր բնույթի ձևակերպումներով։ Մնում է ենթադրել, որ Փաշինյան-Մերկել բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ԼՂ հարցն առանցքային չի եղել ու հազիվ թե՝  Երևանում Գերմանիայի կանցլերը լսած լիներ կարգավորման շուրջ բովանդակային այնպիսի առաջարկ, որը նրա մոտ նման պոզիտիվ հայացք ձևավորեր։ Բացի այդ՝ Բաքվում Մերկելը խոսել է ոչ թե հայկական կողմի կոնկրետ, որոշակի դիրքորոշման մասին, այլ ասել է, որ կարգավորման գործընթացին կարող է խթանել Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը։

Ըստ ամենայնի՝ իր խոսքի տողատակաում Մերկելն ակնարկել է, որ կարգավորման գործընթացի վստահելի սուբյեկտ, գործընկեր կարող է լինել հանրային մեծ վստահությամբ օժտված, լեգիտիմ կառավարությունը, ինչպիսին՝ անշուշտ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Մերկելն Ալիևին, ըստ էության, հասկացրել է, որ կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը Ադրբեջանի իշխանությունն է՝ իր ավտորիտար մոտեցումներով, բնույթով։ Գաղնիք չէ, որ Մերկելը լուրջ վերապահումներ ունի Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրների հետ կապված և այդ թեմայով հրապարակավ բազմիցս արտահայտվել է, բացի այդ՝ նրա ադրբեջանական այցի նախօրեին մի շարք միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ Եվրամիության ազդեցիկ առաջնորդներից մեկին հորդորել էին՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անպայման օրակարգային դարձնել կոռուպցիայի, ժողովրդավարության և քաղկալանավորների հետ կապված հարցերը։

Մերկելն, ըստ էության, հետևել է այդ հորդորներին, միևնույն ժամանակ՝ փոխկապակցելով ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային անվտանգության և ժողովրդավարության խնդիրները։ Գերմանիայի կանցլերը Ադրբեջանի նախագահին, ըստ էության, հասկացրել է, որ Հայաստանն այս պահին՝ հեղափոխության շնորհիվ, գտնվում է քաղաքակրթական ավելի բարձր մակարդակի վրա ու ավելի պատրաստ է կառուցողական երկխոսության, քան՝ ավտորիտարիզմի ճահիճում ընկղմված Ադրբեջանը։ Մերկելը դիվանագիտորեն հասկացրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում գնդակը Բաքվի դաշտում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում