Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ստեղ տղա կա՞». «Միմինո» սրճարանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Ռազմիկ Հախվերդյանի գործի դատական քննությունը:

42-ամյա Ռազմիկ Հախվերդյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ի երեկոյան Ռազմիկ Հախվերդյանը գնացել է Դիլիջանի «Միմինո» սրճարան ու բարձրաձայն հարցրել է. «Ստեղ տղա կա՞»: Ապա, ըստ մեղադրանքի, նա «անհիմն վիճաբանել է այդ հարցին արձագանքած մարդկանց հետ, առանց հրավերի նստել է սեղաններից մեկի մոտ՝ «սեղանակցել է… իր սանձարձակ վարքագծով խաթարել է սրճարանի բնականոն աշխատանքը՝ շուրջ 15 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը…»:

Սրճարանի սեփականատեր Արմեն Մ.-ն Ռազմիկ Հախվերդյանին դուրս է բերել սրճարանից: Ժամը 18-19-ի սահմաններում առաջացած տարաձայնությունները հարթելու նպատակով Ռազմիկ Հախվերդյանն ու Արմեն Մ.-ն մեկնել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի սկզբնամաս, որտեղ Ռ. Հախվերդյանը, ըստ մեղադրանքի, բարձրաձայն հայհոյանքներ տալով՝ խուլիգանական դրդումներով Արմեն Մ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կրծքավանդակին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս և, հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի:

Ռազմիկ Հախվերդյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ին, գնացել է Դիլիջանում Արմեն Մ.-ին պատկանող սրճարան: Արմենն իր ընկերն է, ինքը նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Ինքն իրեն մեղավոր է ճանաչում միայն «Միմինո» սրճարանում խուլիգանություն անելու համար, բայց ինքն Արմենին չի դանակահարել:

Երբ Արմենն իրեն դուրս է բերել սրճարանից, մեքենայով տարել ու իջեցրել է կանգառում՝ Դիլիջանի շրջադարձի մոտ: Ինքը պատահական մեքենայով գնացել է Թեղուտ գյուղ՝ իրենց տուն: Այդ օրը տանից դուրս չի եկել:

Առավոտյան լսել է, որ «Միմինո» սրճարանում տեղի ունեցածի պատճառով իրեն են փնտրում: Այդ պատճառով փախուստի է դիմել: Բայց հետագայում լսել է, որ իր «գլխին սարքել են», կամովին ներկայացել է ոստիկանության բաժին:

Չի կարող ասել, թե ինչու է պաշտպանության տակ գտնվող վկան ցուցմունք տվել՝ իբր ինքն է դանակահարել Արմենին: Արմենն իր ընկերն է, իրենց միջև թշնամանք չկա: Այո, ինքը սրճարանում կոպիտ է խոսել: Տուն գնալիս չի մտել խանութ, դանակ չի փնտրել…

Գործով վկաները, ովքեր խուլիգանության պահին եղել էին «Միմինո» սրճարանում, Ռազմիկ Հախվերդյանի դեմ ցուցմունք չեն տվել:

Մասնավորապես՝ վկա Լևոն Օ.-ն հայտնել է, թե հեռախոսով է զբաղված եղել ու ոչինչ չի հիշում: Սրճարանում կոնֆլիկտ կամ վեճ չի եղել: Ամբաստանյալին սրճարանում չի տեսել: Սուրճ է խմել ու տուն է գնացել: Վկան պնդել է, որ իր նախաքննական ցուցմունքում կան բառեր, որ ինքը չի գրել, օրինակ՝ «կուրաժիտ», «ինքն իրեն բարձր դասել»՝ այդ բառերն ինքը չի օգտագործել: Ամբաստանյալը մտել է սրճարան ու հարցրել է. «Ստեղ տղա կա՞»… Մարդիկ մտածել են, թե նրան օգնություն է պետք…

Դատաքննությանը չի ներկայացել տուժող Արմեն Մ.-ն: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել է, թե Դիլիջանի «Միմինո» սրճարանի սեփականատերն է, Ռազմիկ Հախվերդյանին ճանաչում է, նրան ասում են՝ «Ազի»: Դեպքի օրը նա եկել է իր սրճարան: Ինքը նկատել է, որ նա ոչ սթափ վիճակում է: Նա իր պահվածքով խանգարել է սրճարանի «ընդհանուր մթնոլորտին»: Նա չի ենթարկվել հանդարտվելու՝ իր հորդորներին, դրա համար ինքը նրան դուրս է հանել սրճարանից: Նստեցրել է իր մեքենան, տարել, իջեցրել է կանգառում: Դրանից հետո Ռազմիկին չի տեսել: Գնացել է տուն, հետո ուղևորվել է Վանաձոր: «Ֆրոլովո» գործարանից մոտ 3-4 կմ դեպի Վանաձոր՝ ճանապարհի աջ մասում, կանգնած էր սպիտակ մեքենա, շուրջը՝ 4-5 տղաներ: Ինքը մոտեցել, հարցրել է՝ ինչո՞վ կարող է օգնել: Նրանցից մեկն ասել է՝ դու ո՞վ ես, արա՛, ոչ մի բանով չես կարա օգնես: Ինքն էլ է կոպիտ պատասխանել: Նրանք սկսել են իրեն հարվածել, ինքն ընկել է գետնին, նրանք հեռացել են: Ինքը նստել է իր մեքենան, վերադարձել է տուն, տանն է նկատել, որ մի քանի տեղից դանակով խփել են իրեն: Այդ տղաներին ինքը չի ճանաչում, նրանց մեքենայի համարը չի նկատել, ոչ մեկից չի բողոքում: Թեղուտում հայտնաբերված արյունը հաստատ իրենը չէ…

Դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմինը Ռազմիկ Հախվերդյանի կողմից սպանության փորձ կատարելու մեղադրանքը հաստատող միայն մեկ ապացույց է ներկայացրել՝ պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքի՝ դեպքի օրը վկան տեսել է «Կինտո» մականունով Արմեն Մ.-ին՝ Թեղուտ գյուղի՝ Մացոյի խանութի դիմացի մայթին: Գյուղի վերևի մասից հայհոյելով եկել է «Ազին»՝ Ռազմիկ Հախվերդյանը, ցանկացել է խփել «Կինտոյին», բայց նրան հրել են: Այդտեղ մի քանի հագով «Կինտոյին» ծեծել են, նա ընկել ու ինչ-որ զենքով օդ է կրակել: Նրան ծեծողները հետ են քաշվել, բայց «Ազին» առաջ է գնացել ու մի քանի անգամ հարվածել է «Կինտոյին»: Հետո «Կինտոն» ինքնուրույն ոտքի է կանգնել ու մեքենայով հեռացել է:

Պաշտպանության միջոց կիրառված վկան հետագայում իրեն բացահայտել, ապա անհայտ ուղղությամբ հեռացել է Հայաստանից:

Դատարանն արձանագրել է. «Որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել, որ Արմեն Մ.-ին դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ռազմիկ Հախվերդյանը, ավելին՝ որ վերջինս դիտավորություն է ունեցել սպանելու Արմեն Մ.-ին, բայց իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դատարանը նշել է՝ եթե անգամ պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը գնահատվեր որպես արժանահավատ ապացույց, ապա ըստ այդ ցուցմունքի էլ՝ ոչ մի բան չի խանգարել Ռազմիկ Հախվերդյանին՝ ավարտին հասցնելու տուժողին սպանելու մտադրությունը:

Դատարանը վճռել է՝ Ռազմիկ Հախվերդյանին սպանության փորձի մեղադրանքում արդարացնել, ճանաչել անպարտ, այդ մեղադրանքով դադարեցնել նրա քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ռազմիկ Հախվերդյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 40 հազար դրամ տուգանքի: Դատարանը այս պատժի մեջ հաշվակցել է 2017 թվականի մայիսի 11-ից մինչև 2018 թվականի մարտի 15-ը Ռազմիկ Հախվերդյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակը, և նրան լրիվ ազատել է պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում