Friday, 08 12 2023
Հանգստյան տան պահակը պահեստից գողացել է գեներատորը և զանգահարել ոստիկանություն
ԱՄՆ-ն մտափոխեց Ալիևին ոչ միայն ճնշում գործադրելով, այլև շահագրգռելով
Երևանը և Բաքուն հաճոյախոսություն փոխանակելով նոր փուլ են սկսում. անսահման լավատեսության առիթ չկա
Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը
ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հռոմի ստատուտը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:30
Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը
Ի՞նչ պետք է անել կորած իր գտնելու դեպքում․ ե՞րբ կորած իրը կարող է համարվել գտնողինը
ԱՄՆ-ն հովանոց ապահովեց Իսրայելի համար՝ կանխելով 3-րդ դերակատարի մուտքը պատերազմ
«Մի օր կբացվի Պանդորայի արկղը»․ Էրդողան
Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագիրն ավարտված է
19-ամյա աղջիկը կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ծրագրի արդյունքները
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է լինի որակյալ գործունեություն. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում
Հայաստանը քարտեզի վրա հաստատում ենք որպես գիտական կենտրոն. կայացավ «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը
Փոքր Մասրիկում օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցմամբ բարելավվել է խմելու ջրի մատակարարումը
Մեր նպատակն է, որ հանքարդյունաբերության հիմնական շահառուն դառնա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը
21:30
ԱՄՆ-ում տեղի կունենա Բլինքեն-Ֆիդան հանդիպում՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ
Երևանում անցկացվել են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ սեմինարներ
2024-ին 7% տնտեսական աճը խիստ իրատեսական է, եթե կապիտալ ծախսերը որակով անենք. Փաշինյան
21:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել ՀԱՄԱՍ-ի դաժանության պատճառով Պաղեստինի ամբողջ ժողովրդին պատժելուն
Ադրբեջանում դինաստիական իշխանությու՞ն է հաստատվում. ո՞վ է Ալիեւի փոխանորդը
Podcast կարևորի մասին
Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում
20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության կարողությունները զարգացնելու համար
Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ
Ծանր հանցագործությունների թիվը կրկնապատկվել է
Ֆրանսիան 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին
«Դրական ազդանշան է»․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մասին

«Կլիենտը նյարդայնացած է»․ Քոչարյանը կատաղի պայքար է մղելու իր ունեցվածքի համար

Քանի որ իշխանության մեջ այլևս չկան իր ունեցվածքը երաշխավորող դերակատարներ, Քոչարյանը միայնակ է մնացել և միջոցներ չի խնայում մեղադրանքներից պաշտպանվելու, նաև իր ունեցվածքը փրկելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ Քոչարյանն իշխանությունը փոխանցելիս վստահ է եղել, որ Սերժ Սարգսյանն առնվազն իր տնտեսական կարողությունների, նաև քաղաքական կյանքում իրականացրած արարքների անձեռնմխելիության ապահովողը կլինի, և տասը տարի շարունակ վայելել է այդ հովանոցը։ «Քոչարյանն այժմ ակնհայտորեն նոր իրավիճակի հետ է բախվել, երբ որևէ մեկը իր ունեցվածքի երաշխավորություն չի տվել։ Իսկ այդ ունեցվածքը, որքան էլ հրապարակայնորեն հերքի, այն գոյություն ունի։ Մենք էլ միամիտ չենք, որ պատկերացնենք, թե այդ ամենը գրանցված է Ռոբերտ Քոչարյանի անվան վրա»,- ասել է Սաֆարյանն ու հավելել․ «Այս տարիների ընթացքում ոչ միայն Հայաստանի ղեկավարները, այլև հետխորհրդային այլ կոռումպացված երկրների ղեկավարները բավական լավ ձևերը գտել են ունեցվածքները քողարկելու, օֆշորներում այլ անձանց անուններով գրանցելու։ Ամենևին կասկածի տակ չեմ դնում մամուլում հրապարակվածը, և փաստում եմ, եթե մեծ աջակցություն ցուցաբերվի հասարակության կողմից, զգալի բաներ կճշգրտվեն այդ ընտանիքի ունեցած աստղաբաշխական կարողությունների մասին»։

Ըստ փորձագետի՝ այս համատեքստում Քոչարյանը, իհարկե, պիտի մտահոգվի, պիտի զբաղվի գոնե հանրային կարծիքի դաշտում իր ունեցվածք չունենալու մասին կարծիքներ շրջանառության մեջ դնելու, իր իմիջը բարելավելու և այլ առումներով։ «Քանի որ իշխանության մեջ այլևս չկան իր ունեցվածքը երաշխավորող դերակատարներ, քաղաքական ուժեր, իսկ իր հետ ասոցացվող ուժերն այս պահին առնվազն հեռավորություն են վերցրել նրանց և որևէ ձևով դիրքորոշում չեն հայտնում, Քոչարյանը միայնակ է մնացել, խնդիրը պիտի լուծի, միջոցներ չի խնայում քրեական հարթության վրա Մարտի 1-ի գործով մեղադրանքներից պաշտպանվելու, նաև իր ունեցվածքը փրկելու համար»,- նշել է նա։

Հարցին՝ արդյոք կհաջողվի այդ ունեցվածքն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձնել պետությանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել։ Ինձ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի կամ նոր կառավարության կողմից որևէ ակնարկ։ Իհարկե, եղել է հայտարարություն փոխվարչապետի մակարդակով՝ Հայաստանից դուրս հանած գումարները վերադարձնելու կապակցությամբ։ Անգամ այս առումով կառավարությունը միջազգային կառույցների է դիմել։ Ենթադրում եմ՝ նման փորձ կարվի։ Եթե չլիներ նպատակ, բնականաբար, կառավարության ներկայացուցիչը նման հայտարարություն չէր անի»։

Սաֆարյանը նկատել է, որ հենց Քոչարյանի մասով որևէ այլ գնահատական հայտնի չէ։ «Պատճառն այն է, որ դեռևս ամբողջությամբ ճշտված չէ նրա հարստության չափը, բայց, դատելով փոխվարչապետի հայտարարությունից, Քոչարյանն ու այլոք կարող են իսկապես անհանգստանալ, որովհետև կառավարությունը նպատակ է դրել անօրինական հարստացման ճանապարհով յուրացված միջոցները վերադարձնելու։ Թե ինչ ծավալներով կարվի դա, կարծում եմ՝ անգամ նախնական գնահատական տալ հնարավոր չէ»,- ամփոփել է Ստեփան Սաֆարյանը։

Նշենք, որ «Հետքի» տեղեկություններով՝ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող ընկերությունների ցանկը բավական պատկառելի է, ներառում է մի քանի բանկեր, շինարարական ընկերություններ, պղնձամոլիբդենային կոմբինատ, բժշկական և առողջարարական կենտրոններ, հեռուստաընկերություններ, գործարաններ, բրենդային խանութներ, բջջային օպերատորներ, մեքենաների և հեռախոսների ներկրման ընկերություններ, բնակելի շենքեր, առևտրի կենտրոն և խաղատուն Մոսկվայում, Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում