Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

«Կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերի միջև երկխոսություն կայանա». Ա.Զաքարյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, որը այսօր մասնակցում էր Մամուլի ազգային ակումբի՝ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված՝ «Իշխանության և ընդդիմության միջև քաղաքական բանակցությունների կայացման խոչընդոտները և հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկանը՝ նկատեց, որ այս թեման Հայաստանի քաղաքական կյանքում նոր մշակույթի ձևավորման լայն միջավայր է ստեղծել:

«Ես համաձայն չեմ քաղաքական բանակցություններ ձևակերպման հետ: Իմ պատկերացմամբ՝ բանակցությունները իշխանություն-ընդդիմություն քննարկվող հարաբերություններում մի փոքր տեղին չեն, որովհետև բանակցությունները բոլորովին այլ ընթացակարգ, այլ խնդիրներ, այլ արդյունքներ են ենթադրում՝ ձախողում կամ հաջողություն: Այսինքն՝ դա մեխանիզմ է, որը բոլորվին այլ սկզբունք ունի: Իսկ երկխոսությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն և քաղաքական փոքրամասնություն հանդիսացող միավորումների և ուժերի միջև համագործակցության և հարաբերության տեսակ՝ անվանվում է երկխոսություն»:

Արտակ Զաքարյանը կարծում է, որ մեզանում քաղաքական երկխոսությունը լիարժեքորեն դեռևս չի հաջողվել, որովհետև դրա համար կան բազմաթիվ պատճառներ: «Միևնույն է, քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը բոլոր քաղաքական համակարգերի, հատկապես մեր տիպի՝ ձևավորման գործընթացում գտնվող քաղաքական համակարգի համար անհրաժեշտ է: Եվ անհրաժեշտ է երկուստեք: Դա նախ հնարավորություն է տալիս լսված լինել, հնարավորություն է տալիս սոցիալական այն խմբի, բազայի վրա, որի վրա հենված է տվյալ քաղաքական ուժը՝ դրանց շահերը ներկայացնել, հնարավորություն է տալիս քաղաքական համակարգում պահանջների և լուծումների դաշտում կարողանալ մասնակցություն ունենալ: Մեկուսացվածությունը կամ ընդամենը մեկ խնդրի կամ մեկ՝ ծայրահեղ, ռադիկալ ընդդիմադիր հարաբերություններ և որևէ տեսակի համագործակցություն չհանդուրժող քաղաքական գործունեությունը որևէ քաղաքական ուժի համար հեռանկարային լինել չի կարող»,- նշեց նա:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս, որ փոփոխությունների շրջանակներում երկխոսության թեման փոխվի, բայց հարաբերությունները մնան նույնը. «Հատկապես ժողովրդավարական համակարգերում երկխոսությունը այն ուղիղ մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին նպաստել քաղաքացիական հասարակության կառավարմանը, նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների կայացմանը, արդյունավետ կառավարմանը, գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծմանը: Այս պարագայում շատ կարևոր է, որ քաղաքական ուժերի միջև երկխոսություն կայանա»,- նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում