Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

«Հարցերիս հարցով չպատասխանես». Ջրաշենում աղջկա «թեմայով բազարն» ավարտվել է ծանր դանակահարությամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նարեկ Դ.-ի գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Դեպքից հետո պարտադիր զինվորական ծառայության մեկնած, կոչումով՝ շարքային 19-ամյա Նարեկ Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը՝ Վարդան Մ.-ն, Նարեկից մեծ է 9 տարով՝ ծնվել է 1990 թվականին:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Վարդան Մ.-ն իր «Օպել» մեքենայով գնացել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղ: Բամբակաշատ գյուղի վերջնամասում ու Ջրաշեն գյուղի սկզբնամասում նա ջրամբարի մոտ տեսել է համագյուղացի Գեղամին: Իմացել է, որ Գեղամը սպասում է ջրաշենցի մի տղայի՝ իր հավանած աղջկա թեմայով խոսելու համար: Վարդանը որոշել է համագյուղացուն մենակ չթողնել ու նրա հետ սպասել:

Որոշ ժամանակ անց հանդիպման վայր են եկել Նարեկ Դ.-ն ու Հովսեփը:

Իրար հետ ծանոթացել են, ապա Նարեկն ու Գեղամն առանձնացել են՝ առանձին խոսելու նպատակով:

Գեղամը սկսել է հարցուփորձ անել Նարեկին՝ նրա դասընկերուհիներից մեկի վերաբերյալ : Նարեկը Գեղամի հարցերին հարցով է պատասխանել, թե նա ի՞նչ նպատակով է հետաքրքրվում այդ աղջկանով:

Գեղամը դիտողություն է արել, որ Նարեկը իր հարցերին հարցով չպատասխանի:

Վիճաբանությունը թեժացել է: Նարեկը բռունցքով երկու անգամ հարվածել է Գեղամի կրծքավանդակին: Վարդանն ու Հովսեփը միջամտել, բաժանել են նրանց, ապա Հովսեփն ու Նարեկը վերջինիս մեքենայով վերադարձել են իրենց գյուղ:

Վիճաբանությունից հետո Գեղամը Վարդանին ասել է, թե Նարեկն իրեն հարվածելու համար պիտի պարզաբանում տա: Գեղամը ցանկացել է գնալ՝ Նարեկին մեկ անգամ ևս հանդիպելու: Վարդանը փորձել է նրան հանգստացնել ու հորդորել, որ ոչինչ չձեռնարկի: Ասել է, թե Նարեկի հետ…

ինքը կխոսի: Վարդանը գնացել է դեպի Նարեկի գյուղ՝ վերջինիս հետ հանդիպելու: Ճանապարհին նկատել է, որ իր մեքենայի հետևից գալիս է նաև Գեղամը:

Վարդան Մ.-ն Ջրաշեն գյուղի կանգառի սպասասրահի մոտ նկատել է Նարեկին՝ միայնակ կանգնած: Իջել է մեքենայից ու մոտեցել է նրան: Հարցրել է՝ ինչո՞ւ հարվածեց Գեղամին: Նարեկն էլ պատասխանել է, թե լավ է արել:

Վարդանը մեկ անգամ ապտակել է Նարեկին: Վերջինս վրդովվելով՝ մոտեցել է սպասասրահի մոտ կանգնած իր մեքենային, սրահի պահախցիկից վերցրել է սև պլաստամսսայից բռնակով խոհանոցային դանակ, արագ քայլերով մոտեցել է Վարդանին, կանգնել է նրա դիմաց ու մեկ անգամ դանակով հարվածել է Վարդանի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Այնուհետև Նարեկը հեռացել դեպքի վայրից՝ Ջրաշենի դպրոցի ուղղությամբ, դանակի՝ բռնակից կոտրված շեղբը գցել է դպրոցի հարևանությամբ գտնվող տնամերձ հողամասի մետաղական ցանկապատի խողովակի մեջ ու գնացել է տուն: Դանակի շեղբի տեղը նա հետագայում ցույց է տվել, շեղբն առգրավվել ու իրեղեն ապացույց է ճանաչվել:

Դանակահարությունից անմիջապես հետո դեպքի վայր է հասել Գեղամը, իմացել է կատարվածի մասին ու Վարդանին տեղափոխել է հիվանդանոց:

Նարեկ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ դեպքի պահին ընկերոջ հետ գնացել էր Գեղամ Ա.-ին հանդիպելու՝ իր դասընկերուհու մասին խոսելու նպատակով, քանի որ Գեղամն ասել էր, թե հավանում է աղջկան:

Դեպքի վայրում տեսել է Գեղամին ու նրա համագյուղացի Վարդանին: Ինքն ու Գեղամն առանձնացել են: Ինքը Գեղամին հարցրել է՝ ինչո՞ւ է հետաքրքրվում այդ աղջկանով: Գեղամն էլ պահանջել է հարցերին հարցով չպատասխանել: Իրենց միջև լեզվակռիվ է սկսվել: Իրենք քաշքշել են միմյանց, ինքը երկու անգամ բռունցքով հարվածել է Գեղամի կրծքավանդակին:

Վարդանն ու Հովսեփը բաժանել են իրենց, ինքն ու Հովսեփը գյուղ են վերադարձել: Գյուղի կանգառի սպասասրահում Հովսեփին հրաժեշտ է տվել ու որոշել է իրեն կարգի բերել, նոր միայն տուն գնալ: Այդ ժամանակ սպասասրահին է մոտեցել Վարդանը, իջել է մեքենայից, հարցրել է՝ ինչո՞ւ հարվածեց Գեղամին: Ինքն էլ պատասխանել է, թե լավ է արել:

Իր ու Վարդանի միջև վիճաբանություն է սկսել: Վարդանն ապտակել է իրեն: Ինքը վրդովվել է, իր մեքենայից վերցրել է խոհանոցային դանակը, մոտեցել է Վարդանին ու մեկ անգամ դանակով հարվածել է նրա ձախ կողքին: Իր հարվածից հետո Վարդանը կքանստել է: Ինքը հեռացել է, դանակի շեղբը ճանապարհին թաքցրել է խողովակի մեջ ու գնացել է տուն:

Դատարանում Նարեկն ասել է, թե Վարդանին դանակով հարվածել է, որովհետև նա «վրա է տվել»: Ինքը խփել է՝ պաշտպանվելու համար: Նարեկն ասել է, թե զղջում է կատարածի համար: Ինքը դեպքից մեկուկես ամիս անց զորակոչվել է: Ծառայության գնացել է՝ ո՛չ պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Ինքը զբաղվում է շախմատով…

Տուժողը դատարանում ամբաստանյալի համար մեղմ պատիժ է խնդրել՝ պատճառաբանելով, որ նա երիտասարդ է, զինծառայող… Դատարանը Նարեկ Դ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մարտի 7-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Անի Հալուլյանը՝ իր պաշտպանյալի պատիժը մեղմացնելու և պայմանական դատապարտություն կիրառելու պահանջով:

Նարեկ Դ.-ն վերաքննիչ դատարանին խնդրել է իրեն իրական ազատազրկման չդատապարտել, այլ հնարավորություն ընձեռել վերադառնալու և շարունակելու զինծառայությունը՝ ինքը կկարողանա արժանիորեն ծառայել Հայրենիքին:

Վերաքննիչ դատարանը՝ Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան, Ռ. Բարսեղյան կազմով, պաշտպան Ա. Հալուլյանի վերաքննիչ բողոքը բավարարեց՝ մեղմացնելով Նարեկ Դ.-ի նկատմամբ սահմանված պատիժը:

Նախ՝ արդեն իսկ սահմանված պատժին հաշվակցվեց Նարեկի՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, նա դատապարտվեց 3 տարի 5 ամիս ազատազրկման, որը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Որոշման հրապարակումից անմիջապես հետո Նարեկը դահլիճում ներկա հարազատների բուռն ուրախության, արցունքների ու դատարանին ուղղված ծափահարությունների տարափի ներքո ազատ արձակվեց ու նետվեց մոր և բարեկամների գիրկը:

Պարտադիր զինծառայությունը ազատազրկվելու պատճառով ընդհատած, 2018 թվականի մարտի 7-ից կալանքի տակ գտնվող 19-ամյա տղային դատավորները պարտավորեցրին, որ անհապաղ, առանց ժամանակ կորցնելու մեկնի Արմավիրի զինկոմիսարիատ, որտեղ կլուծվի նրան վերստին զինծառայության ուղարկելու հարցը:

Պայմանական դատապարտության ընթացքում նրա վարքի նկատմամբ հսկողությունը, օրենքով սահմանված կարգով, կիրականացնի համապատասխան զորամասի հրամանատարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում