Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում Դավիթ Ֆահրադյանը թարմացրեց աշխարհի ռեկորդը ձողի վրա հետպտույտ վարժությունում:
Պաշտոնապես նախկին ռեկորդը նույնպես Դավիթին է պատկանում՝ 350 պտույտ, սակայն օրեր առաջ անգլիացի մարմնամարզիկներից մեկը կատարել էր 356 պտույտ, ինչի մասին Դավիթը տեղեկացել էր Գինեսի ռեկորդների գրասենյակից ստացած նամակից: Նոր ռեկորդը գրանցելու համար մեկ ամիս ժամանակ էր հարկավոր, և Ֆահրադյանը այդ ժամանակահատվածում այն թարմացնելու խնդիր ուներ:
Դավիթ Ֆահրադյանն այսօր կատարեց 450 պտույտ՝ անգլիացու արդյունքը բարելավելով 94 պտույտով: Այս ռեկորդը դեռ երկար ժամանակ կարող է չգերազանցվել, սակայն դատելով Դավիթի վարժությունը կատարելու թեթևությունից՝ կարելի ենթադրել, որ ցանկության դեպքում նա կարող է բարելավել իր իսկ սահմանած ռեկորդը: