Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագիր չստացած գերմանացի պաշտոնյան կփոխարինվի մեկ ուրիշով: Այս մասին օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելիհամատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Անգելա Մերկելը:
Նրա խոսքով՝ այս հարցը պետք է լուծել բանակցելու միջոցով, առանց լարվածության:
«Որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որպեսզի հարցը լուծենք բանակցությունների միջոցով. եթե մարդիկ չեն խոսում, կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել»,- ասաց Մերկելը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարածաշրջանում լարվածությունը կարող է վատ անդրադառնալ նաև Արցախյան խնդրի վրա ու բարձր գնահատեց Մերկելի խաղաղ տրամադրվածությունը:
«Տիկին կանցլերն ընդունում է, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատման համար պետք է խաղաղ մթնոլորտ հաստատել: Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Գերմանիայի ջանքերը»,- նշեց ՀՀ վարչապետը: