Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինձնից այն կողմ էլ մարդ չփնտրեք

Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ելույթը գնահատելը բավական դժվար է: Դժվար է ոչ այն պատճառով, որ այն դեռ պետք է մարսել: Պարզապես դժվար է գնահատել մի բան, որ իրենից ըստ էության ոչինչ չէր ներկայացնում: Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ելույթը մի շատ սովորական քաղաքական «պրակտիկանտի» ելույթ էր հիշեցնում, ուսանողական մի դիպլոմային, որը կարելի էր պարզապես գրել ու կարդալ 5 րոպեում, բայց որը չարժեր, իհարկե, հասցնել ԵԽԽՎ և ցույց տալ եղած քաղաքականության բովանդակային դատարկությունը:

Ելույթի մեջ, ըստ էության, գնահատելու առարկա չկա, որ հնարավոր լինի գնահատել: Հերթական խոսքերը ազատ և արդար ընտրությունների, հանդուրժողության, ժողովրդավարության, եվրոպական արժեքների և այլնի մասին, և ոչ մի նոր ու շրջադարձային, այսպես ասած` նախաձեռնողական բան, որը կարող էր քննարկելի լինել կամ եվրոպական, կամ առնվազն գոնե տարածաշրջանային, կամ թեկուզ գոնե զուտ հայաստանյան օրակարգի համար, որ ասենք` հասարակությունն ասեր, թե ահա մեր երկրի նախագահը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել և ասել է մի այսպիսի բան, տվել է մի այսպիսի ուղենիշ, որը կարելի է դարձնել օրակարգային հանրային քննարկումների առանցք, թեմա, և զարգացնել, հարստացնել հարակից մտքերով ու բանավեճերով:

Իսկ ահա ելույթից հետո արդեն, երբ Սերժ Սարգսյանը պատասխանում էր եվրոպացի պատգամավորների հարցերին, գնահատելու բաներ եղան: Եվ եթե մեկ բառով ասենք, ապա կարելի է կիրառել «խայտառակություն» տերմինը: Պատկերացնել կարելի է, որ Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է այն մասին, թե պատերազմի դեպքում Ադրբեջանն առավելություն կունենա, որովհետև քսան տարի շարունակ իր ժողովրդին պատրաստել է պատերազմի: Հարգելի պարոն Սարգսյան, իսկ դուք ի՞նչ եք արել, օրինակ` երկար տարիներ լինելով պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետ, իսկ երեք տարի էլ լինելով նախագահ:

Դուք ի՞նչ եք արել` ձեր ժողովրդին բարոյալքելուց, Հայաստանում նրա կյանքը ավելի ու ավելի ծանր դարձնելուց, Հայաստանում արտագաղթի նոր ալիք առաջացնելուց, երկիրը սոցիալական, քաղաքական, տնտեսական, իրավական անարդարությունների և կամայականությունների ցանցը գցելուց բացի:

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այն բանի համար, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում առավելություն կարող է ունենալ: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ պատերազմում հաղթելուց հետո պետք է առավելություն ունենա հաղթող կողմը, եթե իհարկե ինքն իր ձեռքով չի մսխել իր հաղթանակը: Սակայն մենք հենց այդ բանն էլ արել ենք, ու հիմա մնում է ԵԽԽՎ ամբիոնից ուղղակի խայտառակ խոստովանություններ անել և խաղաղություն մուրալ` հայտարարելով, թե «ես դեռ 1993 թվականից եմ փոխզիջում գոռում»:

Այստեղ, սակայն, ըստ երևույթին կա նաև մեկ այլ նրբություն: Սերժ Սարգսյանն ըստ երևույթին փորձում է եվրոպական ամբիոնից վիճարկել այն թեզը, թե Հայաստանում փոխզիջման գաղափարախոսության, այսպես ասած, հիմնադիրը կամ կնքահայրը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը կարծում է, որ ինքը կարող է այս հարցում չընկալվել որպես հուսալի գործընկեր, և այս իսկ մտավախությամբ միգուցե Եվրոպային ասում է՝ ընկերներ, ես որ փոխզիջող էի, Տեր-Պետրոսյանն ո՞ւր էր, ինձանից այն կողմ էլ մարդ չփնտրեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում