Այսօր Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել` «Իշխանության և ընդդիմության միջև քաղաքական բանակցությունների կայացման խոչընդոտները և հեռանկարները Հայաստանում» թեմայի շրջանակներում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը քննարկման ընթացքում նշեց, որ ԲՀԿ-ն մշտապես եղել է երկրում կայունության, զարգացման կողմնակիցը:
«Յուրաքանչյուր նախաձեռնություն, որը բխում է վերոհիշյալ գաղափարներից` մենք դրա կողմնակիցն ենք: ԲՀԿ-ն ողջունել ու ողջունում է երկխոսության գաղափարը, որը երկրում տեղի է ունենում և պատրաստ է իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում համապատասխան մարդկային, կադրային տեսանկյունից և առաջարկությունների տեսանկյունից սատարել այս գաղափարը»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: