«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը ծանր է: Դեկտեմբերի 29-ին 44-ամյա գերմանացին ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելու ժամանակ նա վայր է ընկել` գլխով հարվածելով քարին: Լեգենդար ավտոարշավորդին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Այժմ Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում գտնվող մարզիկի կյանքին վտանգ է սպառնում: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյունազեղում:
Արդեն Գրենոբլ է մեկնել պրոֆեսոր Ժերար Սայանը, ով գերմանացուն վիրահատել էր 1999-ին Սիլվերսթոունում տեղի ունեցած ավտովթարից հետո: