Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Մերձկասպյան երրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սա երկու երկրների նախագահների՝ թվով երրորդ հանդիպումն Է: Ինչպես հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, հանդիպմանը Մեդվեդևը Ահմադինեժադին պարզաբանել է Մոսկվայի դիրքորոշումը համաշխարհային հանրակցության հետ Թեհրանի համագործակցության հարցերի շուրջ: Ըստ Ադրբեջանական Trend-ի երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, միջազգային խնդիրների և Կասպից ծովին վերաբերող հարցերը: