Գերմանիայի առևտրային հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ 2018 թվականի առաջին կեսին դինամիկորեն զարգացել են։ Երեք անդրկովկասյան երկրների հետ առևտրի ծավալները, ուր օգոստոսի 23-25-ը այցելելու է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը, աճել են 17.1 տոկոսով և հասել 1,2 միլիարդ եվրոյի,– օգոստոսի 22-ին հաղորդել է Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեն։
Ամենից շատը՝ 41 տոկոսով, մինչև 171 միլիոն եվրոյի չափով աճել է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը։ «2018 թվականի գարնանը Երևանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, երևում է, նպաստում են տնտեսության դինամիկ աճին»,– գտնում են Արևելյան կոմիտեում։
Անցյալ տարվա կրճատումից հետո աշխուժություն է նկատվում Ադրբեջանի հետ առևտրում։ 2018 թվականի առաջին կեսին Գերմանիան Ադրբեջանից 10,8 տոկոսով ավելի շատ է ներմուծում արել, իսկ Գերմանական արտահանումն այդ երկիր աճել է 44 տոկոսով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի հետ առևտրի ծավալը կրճատվել է 2,5 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատությամբ։