Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանի քաղաքական աշունը․ երկրորդ նախագահը՝ բանտի ճանապարհին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Մի քանի օր առաջ երկրորդ նախագահի պաշտպանական թիմն ասել է, թե իրենք նույնպես վիճարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը։ Քոչարյանի թիմի քայլն ավելի շատ մարտավարական է․ Վերաքննիչ դատարանի որոշումը հենց այն է, ինչ պետք է պաշտոնաթող նախագահին, սակայն նա փորձում է վճռականության իմիտացիա ստեղծել՝ բոլորին ցույց տալով, որ պայքարելու է մինչև վերջ։

Ինչևէ, կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով գործընթացը թևակոխում է վերջնական մի հանգրվան, որի ցանկացած հանգուցալուծում ազդելու է ոչ միայն Մարտի 1-ի գործի ընթացքի, այլ նաև երկրի ներքաղաքական զարգացումների վրա։ Հույս ունենք, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան ներկայացրել է այնպիսի հիմքեր, որոնք անխուսափելի կդարձնեն Քոչարյանի կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով աննախադեպ ոճրագործության բացահայտման գործով անկաշկանդ քննության իրականացման համար։ Քոչարյանի հարցով Վճռաբեկ դատարանի նիստը Հայաստանի արդարադատության, ըստ էության, վերջին շանսն է։ Գործն ունի հասարակական մեծ հնչեղություն, ու դատական երրորդ ատյանը, ըստ էության, պատասխանելու է հարցին՝ արդյո՞ք պատրաստ է իրականացնել արդարադատություն, թե՞ շարունակում է ինտեգրված մնալ քրեաօլիգարխիկ համակարգին։

Վճռաբեկ դատարանի որոշումը էական նշանակություն ունի նաև գործի բացահայտման տեսանկյունից՝ ըստ էության։ Եթե Վճռաբեկն անփոփոխ թողնի Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա Մարտի 1-ի գործով քննության ընթացքում Քոչարյանը, ըստ էության, մնալու է ազատության մեջ, ինչը ՀՔԾ-ի պնդմամբ՝ էապես ազդելու է հանցագործության բացահայտման որակի վրա։

Վճռաբեկ դատարանի որոշումը պետական կողմը վիճարկելու հնարավորություն չունի, փոխարենը՝ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմն արդեն հայտարարել են, որ եթե կայացվի երկրորդ նախագահին վերստին կալանավորելու որոշում, ապա իրենք դիմելու են Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս գործոնը, անշուշտ, հաշվի է առնվելու Վճռաբեկ դատարանի կողմից․Քոչարյանի հնարավոր կալանավորման հիմքերը պետք է լինեն անխոցելի, որպեսզի հետագայում Հայաստանի արդարադատությունը անհեթեթ իրավիճակում չհայտնվի Ստրասբուրգում։ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն դա պետք է տեղի ունենա բացառապես օրինականության սահմաններում, հակառակ պարագայում՝ ՄԻԵԴ-ում անգամ Քոչարյանի պաշտպանական խմբի փոքր հաջողությունը կարող է կասկածի տակ դնել Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը։

Պակաս կարևոր չեն Վճռաբեկ դատարանի որոշման քաղաքական հետևանքները։ Եթե դատական վերին ատյանն անփոփոխ թողնի Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա Հայաստանում հնարավոր են հասարակական հուզումներ, որոնք կարող են անգամ տարերային բնույթ ունենալ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Վերաքննիչ դատարանի որոշումը հասարակությունը համարել է հակահեղափոխության ռևանշի դրսևորում, ու պատահական չէ, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում կոնսոլիդացվեց հեղափոխության շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերելով անվերապահ աջակցություն։ Սա հասարակության բնական համախմբումն էր՝ հին համակարգի ռեստավրացիայի փորձերի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտի դեմ։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հակահեղափոխությունը հաղթելու տարբերակ չունի, ու մենք սկզբունքորեն համաձայն ենք նրա հետ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն իրականության զգացումից կտրել է քրեաօլիգարխիայի սեգմենտներին՝ նրանց մոտ ծնելով կոնսոլիդացվելու, իշխանությունը վերադարձնելու հույսեր։ Այդ հույսերը չունեն քաղաքական, սոցիալական հիմքեր ու, մեծ հաշվով, չեն կարող հանգեցնել ռեստավրացիայի, սակայն կարող են դառնալ մի նոր արկածախնդրության, անիմաստ դիմադրության ու լարվածության աղբյուր՝ վտանգելով երկրի միջազգային հեղինակությունը և անվտանգությունը։

Քրեաօլիգարխիան այլ բանի ընդունակ էլ չէ․նա միայն կարող է վնասել հեղափոխությանը՝ անգամ չկարողանալով ձևակերպել հակահեղափոխության պլատֆորմ, որովհետև դրա համար նույնպես անհրաժեշտ են քաղաքական, գաղափարական մոտիվացիաներ, որոնց ձևակերպման ընդունակությունը Քոչարյանը չունի։

Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն անհրաժեշտություն է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական տեսանկյունից․նախկին համակարգի մոտ պետք է կոտրվի երկրորդ նախագահի, այսպես կոչված, անպարտելիության միֆը, ու այդ դեպքում հակահեղափոխությունը կզրկվի մոտիվներից, դիմադրելու ունակությունից՝ կանխորոշելով հեղափոխության ավարտական փուլի անցնցում հաղթանակը։ Պետք է արվի առավելագույնը, որ առաջիկա ամիսները խորհրդանշեն Քոչարյանի քաղաքական աշունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում