РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել հունիսի 24-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ պետք է քննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.
«Մենք այդ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հույսեր ենք տածում և հուսով ենք, որ Կազանի հանդիպումը կպսակվի հաջողությամբ և կհանգեցնի հակամարտության լուծմանը»։