Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքահայ գրող և լեզվաբան Սևան Նշանյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

«Նոր Յառաջ» պարբերականը դեկտեմբերի 28-ին տեղեկացնում է, որ թուրքահայ հայտնի գրող և լեզվաբան Սևան Նշանյանը Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման` Իզմիրի իր հողամասում ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով:

Պոլսում հրատարակվող «Ակոս» պարբերականը տեղեկացրել է, որ Նշանյանը դեկտեմբերի 23-ին հանձնվել է դատախազությանը և այդ մասին Twitter-ի իր էջում գրել է. «Այսօր հանձնվեցի դատախազությանը: Հունվարի 2-ին բանտ պիտի գնամ: Կարծում եմ, որ առնվազն երկու տարի պիտի անցկացնեմ այնտեղ, սակայն հաստատ ոչ ոք չգիտի»:

«Նոր Յառաջ»-ը հիշեցնում է, որ 2011-ի մարտի 9-ին Ս. Նշանյանը երեք տարի չորս ամսվա ազատազրկման էր դատապարտվել «ապօրինի շինարարության» համար: Ըստ թերթի՝ դատարանն իր որոշումը կայացրել էր՝ ելնելով նրանից, որ լրագրողն ունի անշարժ գույք, որը Թուրքիայում անվանում են «Նշանյանի տներ», իսկ Իզմիրի իշխանությունները փափագում են դրանք քանդել իբրև ապօրինի շինություն:

Նշանյանն ինքը կատարվածը համարում է իր դեմ ուղղված գործողություն: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները կարող են կյանքի կոչել իրենց որոշումը միայն այն դեպքում, եթե սպանեն իրեն: Խնդրո առարկա կառույցները փոխանցվել են «Ազիզ Նեսին» բարեգործական հիմնադրամին:

Թերթը նշում է, որ երբ Նշանյանն ասում է, թե կատարվածն իր անձի դեմ է, չի սխալվում: Նրա կրքոտ ու հանդուգն ելույթները՝ «թրքության, մահմեդականության մասին, միշտ էլ գրավել են ազգայնամոլ կամ կրոնամոլ շրջանակների ուշադրությունը»:

Պարբերականը հեգնանքով նշում է՝ քանի որ «ժողովրդավարական արժեքներին դավանող» Թուրքիայում խոսքի ազատության հանդեպ «հարգանք» կա, նախընտրելի է ապօրինի շինարարության և նման այլ պատճառաբանություններով փակել մարդկանց բերանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում